Ֆասթ Բանկն ու Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբն օրերս գործակցության պայմանագիր են կնքել, որով բանկը հովանավորելու է նոր ձեւավորված ֆուտբոլային թիմին։Ֆասթ Բանկում կարեւորում են ֆուտբոլի առաջխաղացումը, տաղանդավոր երիտասարդների բացահայտումը եւ նրանց համար զարգացման հավասար հնարավորությունների ստեղծումը։ «Մենք հաստատապես համոզված ենք, որ մեր ֆուտբոլը կարող է մեծ բարձունքների հասնել միայն այն ժամանակ, երբ բոլորիս ուժերը միավորվեն, իսկ ֆուտբոլային կենտրոնները լինեն նաեւ մայրաքաղաքից դուրս։ «Վանը» թեեւ երիտասարդ թիմ է եւ նոր նախագիծ, բայց արդեն հասցրել է ցույց տալ իր բնավորությունը։ Մեզ համար մեծ պատիվ է աջակցել այսպիսի պայքարող թիմի։ Ֆասթ Բանկն իր հերթին նույնպես երիտասարդ, բայց շատ ամբիցիոզ ու արագ զարգացող կառույց է։ Մենք սիրում ենք համարձակ նպատակներ դնել մեր առջեւ, ուստի վստահ եմ՝ մեր եւ «Վանի» համագործակցության արդյունքում ականատեսը կդառնանք շատ գեղեցիկ եւ հիշարժան հաղթանակների»,- ասել է Ֆասթ Բանկի ֆինանսական տնօրեն Գոհար Հարությունյանը:«Վան» ակումբը հիմնադրվել է 2019 թվականին եւ կարճ ժամանակում հասցրել է դառնալ Հայաստանի Բարձրագույն խմբի մրցունակ թիմերից մեկը՝ ցուցադրելով կայուն խաղ եւ համառ պայքար։ «Վան» ակումբը ոչ միայն հաջողությամբ հանդես է գալիս առաջնություններում, այլեւ նպաստում է Չարենցավանում ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրության աճին։«Ուրախ եմ այս համագործակցության համար, որով «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը Ֆասթ Բանկն է, եւ վստահ եմ, որ այս համագործակցությունն է՛լ ավելի կնպաստի մեր ակումբի եւ Չարենցավանի ֆուտբոլի զարգացմանը եւ մեր հետագա նպատակների իրագործմանը», - նշել է «Վան» ՖԱ գլխավոր տնօրեն Սեւադա Արզումանյանը։Ֆասթ Բանկում կարեւորում են սպորտային, կրթական, մշակութային եւ այլ ոլորտների զարգացումը։ Վերջին շրջանում բանկը դարձել է «Փյունիկ» ակումբի կանանց, երիտասարդական թիմերի եւ «Երեւան» ֆուտզալի ակումբ տիտղոսային հովանավորը։Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 343