Մարտի 18-ին «Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հատուկ ներդրումային միջոցառման շրջանակում ներկայացրել է իր գործունեության մոդելը, ռազմավարական առաջնահերթությունները եւ առողջապահության ինտեգրված էկոհամակարգի զարգացման տեսլականը։ Այս միջոցառումը խմբի առաջին հրապարակային ներկայացումն էր ներդրողների համայնքին։«Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ը միավորում է «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը, «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը եւ «Բոնուս Ասիստանս» ասիստանս ընկերությունը։ Հոլդինգի բիզնես-մոդելն ուղղված է առողջապահության ավանդական համակարգում առկա տարանջատման հաղթահարմանը, որն ընկերությունը մտադիր է լուծել` մեկ թափանցիկ կառավարվող համակարգի ներքո միավորելով ապահովագրությունը, բժշկական ծառայությունները եւ բուժառուի աջակցությունը։Միջոցառման ընթացքում ներդրողները ծանոթացել են խմբի գործող կառուցվածքին, հոլդինգում կենտրոնացված ընդհանուր գործառույթներին եւ միասնական էկոհամակարգի զարգացման ծրագրերին։ Հոլդինգի ապագա զարգացման պլաններում է միասնական թվային հարթակի ստեղծումը, հեռաբժշկության ծառայությունների զարգացումը, տվյալների վերլուծության Data & Analytics Hub-ի ձեւավորումը, ինչպես նաեւ բուժառուների իրավական պաշտպանության ծառայության ներդրումը՝ բժշկական օմբուդսմենի մոդելով։«Մեզ համար կարեւոր է պահպանել բաց եւ թափանցիկ երկխոսություն մեր ներդրողների հետ։ Այս միջոցառումը հնարավորություն է տալիս ներկայացնել ընկերության գործունեությունը եւ այն հիմնական գործոնները, որոնք ապահովում են ներդրումների կայունությունն ու պաշտպանվածությունը երկարաժամկետ հեռանկարում», - նշել է հոլդինգի տնօրեն Արեւշատ Մելիքսեթյանը:Հոլդինգի առաջին պարտատոմսերի թողարկումըՄիջոցառումը նաեւ նշանավորում էր «Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ի պարտատոմսերի առաջին թողարկումը։ Առաջին փուլի թողարկման ընդհանուր ծավալը կազմում էր 1 մլրդ ՀՀ դրամ եւ 2.5 մլն ԱՄՆ դոլար, իսկ պարտատոմսերի տեղաբաշխողը Ամերիաբանկն էր։ Պարտատոմսերի թողարկման ամբողջ ծավալը հաջողվել է տեղաբաշխել ընդամենը 4 օրվա ընթացքում, ինչը շուկայում առանձնահատուկ արդյունք է։ Ներդրողների շուրջ 90%-ը ֆիզիկական անձ է, որն էլ վկայում է ինչպես նախագծի նկատմամբ բարձր վստահության, այնպես էլ Հայաստանում ներդրումային մշակույթի աճի մասին։««Ինթելիջենթ մենեջմենթ»-ի պարտատոմսերի առաջին խմբաքանակի արագ տեղաբաշխումն ու մանրածախ ներդրողների ակտիվ մասնակցությունը վկայում են կապիտալի շուկայի հասունացման մասին։ Սա մեզ համար եւս մեկ ազդակ է, որ մեր ներդրողներն ու Հայաստանի կապիտալի շուկան պատրաստ են եւ սպասում են ամենատարբեր ոլորտներից նոր ընկերությունների մուտքին: Լիահույս ենք, որ այս օրինակը ոգեւորիչ կլինի մեր տնտեսության մյուս մասնակիցների համար եւ կխթանի նաեւ նոր ընկերությունների ներգրավումը շուկայում»,- նշել է Ամերիաբանկի ներդրումային բանկինգի գծով տնօրեն Առնո Մոսիկյանը։«Ուրախ եմ ողջունել այս նախաձեռնությունը, որը միավորում է առողջապահության եւ ֆինանսական ոլորտների զարգացումը մեկ հարթակում։ «Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ի առաջին պարտատոմսերի թողարկումը կարեւոր քայլ է ոչ միայն ընկերության, այլեւ՝ Հայաստանի կապիտալի շուկայի համար։Այսպիսի հաջող օրինակները ցույց են տալիս, որ Հայաստանում ձեւավորվում է ներդրումային նոր մշակույթ, որտեղ ներդրողները վստահում են տեղական ընկերություններին եւ պատրաստ են մասնակցել նրանց երկարաժամկետ զարգացմանը», - նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:Հայաստանի ֆոնդային բորսան շարունակելու է աջակցել նման նախաձեռնություններին՝ ապահովելով թափանցիկ, արդյունավետ եւ միջազգային չափանիշներին համապատասխան շուկայի միջավայր։Ներգրավված միջոցներն ուղղվել են հոլդինգի ռազմավարական զարգացման ծրագրերին, մասնավորապես՝ «Վարդանանց–Քըրք Քըրքորյան» առողջության եւ երկարակեցության բազմաֆունկցիոնալ կենտրոնի կառուցմանը։Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ մոտ ապագայում պլանավորվող նոր պարտատոմսերի թողարկմանը, որի մասին հոլդինգը սահմանված կարգով հանդես կգա հայտարարությամբ։«Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ի մասին«Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ը դիվերսիֆիկացված հոլդինգային ընկերություն է` մասնագիտացված առողջապահության եւ ապահովագրության էկոհամակարգերում բարձր ներուժ ունեցող ակտիվներում ներդրումների իրականացման, ակտիվների կառավարման եւ զարգացման մեջ։ Հոլդինգն իր էկոհամակարգում համախմբում է «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը, «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը եւ «Բոնուս Ասիստանս» ասիստանս եւ լոգիստիկ ընկերությունը։ «Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ն իր 800-ից ավելի փորձառու մասնագետով ծառայություն է մատուցում տարեկան մոտ 380,000 հաճախորդի՝ գրանցելով 135,000 կարգավորված ապահովագրական հատուցումներ եւ 530,000 իրականացված բժշկական միջամտություններ։ Tweet Դիտում՝ 506