IDBank-ն ու Իդրամը՝ կրկնակի զոհ ունեցած արցախցիների կողքին են

29.12.2023 | 17:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank
Տարվա վերջին աշխատանքային օրը IDBank-ն ու Իդրամը հյուրընկալել են արցախցիների։ Նրանցից 22-ը երկու կամ ավելի զոհ են ունեցել այս տարի, 8-ը հղի կանայք են, ում ամուսինները զոհվել են, ընտանիքներից երեքում զոհվել է մայրը։

«Մենք չենք կարողանալու լիարժեք հասկանալ նրանց ցավը, բայց մեր ծրագրերի միջոցով փորձում ենք կիսել այդ ցավը, այս ընտանիքների կողքին լինել ու մի փոքր թեթևացնել նրանց հոգսը։ Այսօր նրանց համար փոքրիկ նվերներ ենք պատրաստել, ինչպես նաև idplus լոյալության հարթակի 150 000 դրամ արժողությամբ նվեր քարտեր, որոնք նրանք կկարողանան օգտագործել բոլոր այն վաճառակետերում, ուր կա Իդրամով վճարման հնարավորություն, այսինքն` ավելի քան 19.000 կետերում։ Բայց ամենակարևոր միտքը, որ ուզում էինք հաղորդել նրանց այսօր այն է, որ մենք իրենց կողքին ենք», - ասել է Իդրամի և IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։

«Հայորդի» նախաձեռնության համակարգող Վաչե Վարդանյանի խոսքով՝ այս աջակցությունը կարևոր է ոչ միայն ֆինանսական տեսանկյունից, այլ նաև՝ հոգեբանական։

«Իդրամն ու IDBank-ը ոչ թե մեկանգամյա, այլ մշտապես շարունակական աջակցություն են ցուցաբերում մեր շահառու ընտանիքներին», - ասել է Վաչե Վարդանյանը։
Դիտում՝ 2768
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW