Ակնկալիքները ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրից
22.12.2023 | 10:51 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ eaeunion.org

«Կոմերսանտ»-ը գրում է, որ, ի տարբերություն Իրանի հետ «ժամանակավոր» ազատ առեւտրի գոտու, որը գործում է 2019 թվականից, մաքսատուրքերի իջեցումն այժմ կանդրադառնա բոլոր ապրանքների 90%-ի եւ ԵԱՏՄ երկրներից մատակարարումների ավելի քան 99%-ի վրա: Դա կլինի առաջին նման գործարքը Թեհրանի համար։
«Սպասվում է ինչպես պարենային, այնպես էլ արդյունաբերական ապրանքների մատակարարման աճ, ինչը շրջանառության եռապատկման կբերի»,- ասվում է հոդվածում։
ԵԱՏՄ-Իրան ապրանքաշրջանառությունը երեք տարում արդեն ավելի քան կրկնապատկվել է՝ 2019 թվականի $2,5 միլիարդից 2022 թվականի վերջին հասնելով $6,2 միլիարդի։ Ակնկալվում է, որ նոր համաձայնագիրը թույլ կտա 5-7 տարվա ընթացքում մատակարարումները հասցնել տարեկան $18-20 միլիարդի։
ԵԱՏՄ-ից Իրան արտահանումը հիմնականում ներկայացված է ցորենի, ձեթի եւ մետալուրգիական արտադրանքի ձեւով, իսկ Իրանը սննդամթերք է մատակարարում՝ միրգ, բանջարեղեն, ընկուզեղեն։ Ըստ կանխատեսումների՝ մատակարարումները կընդլայնվեն ռուսական շուկայում արեւմտյան արտադրանքի փոխարինման շնորհիվ։
Գործարար շրջանակներում «Կոմերսանտ»-ի զրուցակիցը նշել է, որ ռուսական բիզնեսին անհանգստացնում են հաշվարկների եւ Իրանում երեք փոխարժեքների համակարգի հարցերը, բացի այդ, երկրում բիզնեսով զբաղվելը բարդ է տնտեսության փակ լինելու պատճառով։
Վերջին լուրեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: