ID տաղավարը՝ Big Christmas Market-ում
21.12.2023 | 17:22 Գլխավոր էջ / Նորություններ /
«Idram-ը գալիս է տոնավաճառի մասնակիցներին հիշեցնելու, թե որքան պարզ, հարմարավետ ու անվտանգ են անհպում վճարումները։ Իսկ Ջունիորը տոնավաճառին դատարկ ձեռքով չի ներկայանալու․ Ջունիորին նոր միացող կրտսեր օգտատերերը հրաշալի հնարավորություն կստանան էլ ավելի վառ ու գունեղ դարձնել իրենց տոները՝ մասնակցելով Ջունիորի խաղարկությանը տաղավարում։ Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներբեռնել Idram Junior հավելվածը երեխայի հեռախոսում, ապա գրանցել երեխային՝ հետեւելով Ջունիորի հրահանգներին։ Երկու հաջողակ կարող է շահել Երեւան Պարկի 5-ական տոմս, այնպես որ հաստատ պետք չէ բաց թողնել օրը հեքիաթ դարձնելու Ձեր հնարավորությունը։
ID տաղավարում ֆինանսական նորարար ու խելացի լուծումներով ներկայանալու է նաեւ IDBank-ը։ Բանկի մասնագետները կծանոթացնեն Ձեզ ֆինանսական լավագույն գործիքներին՝ օգնելով ճիշտ ընտրություն կատարել՝ համապատասխան հենց Ձեր կարիքներին։ Բացի այդ, այստեղ կգտնեք լուծումներ նաեւ Ձեր բիզնեսի համար՝ IDBank-ի IDBusiness Mobile հավելվածի եւ բիզնեսի համար նախատեսված այլ պրոդուկտների միջոցով։ IDBank-ը եւս մեծ խաղարկություն է նախատեսել տոնավաճառի հյուրերի համար։ Պատվիրե՛ք IDBank-ի ցանկացած Visa քարտ Idram&IDBank հավելվածից՝ բացի Digital քարտից, եւ ստացե՛ք հնարավորություն մասնակցելու երկու AirPods Pro 2 ականջակալների խաղարկությանը»,- ասված է IDBank-ի հաղորդագրությունում։
Տաղավարում ներկա է լինելու նաեւ Իդրամի գործընկեր idplus լոյալության հարթակը՝ նվեր-քարտերի եւ բոնուսների կուտակման ամենահարմար ու ճկուն հարթակը Հայաստանում։
Նշվում է, որ Իդրամն ու idplus-ը եւս համատեղ խաղարկություն են նախատեսել տոնավաճառի մասնակիցների համար։
«Անմիջապես տոնավաճառի ընթացքում ձեռք բերեք idplus-ի նվեր-քարտ կամ վառելիքի քարտ եւ մասնակցե՛ք idplus-ի երկու 100․000-դրամանոց նվեր-քարտերի խաղարկությանը։ Ի դեպ, տոնավաճառի շրջանակում որքան QR-վճարումներ կատարեք Idram&IDBank հավելվածով, նույնքան անգամ կմեծացնեք Ձեր շահելու հավանականությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Բոլոր խաղարկությունները կամփոփվեն ID տաղավարում դեկտեմբերի 24-ին՝ 18։00-ին։
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։
Վերջին լուրեր
10.01.2025 | 08:46 Նորություններ
Մոսկվան կվերանայի Հայաստանի նկատմամբ իր տնտեսական քաղաքականությունը
09.01.2025 | 17:24 Նորություններ
09.01.2025 | 15:05 Նորություններ
09.01.2025 | 10:45 Նորություններ
ՀՀ բանկային ոլորտի միջին աշխատավարձը գերազանցում է 830 հազար դրամը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: