ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է «Էքսպրես» վարկ

21.12.2023 | 15:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #«Էքսպրես» վարկ
ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր բիզնեսի հաճախորդներն այսուհետ կարող են ստանալ «էքսպրես» վարկ ազգային արժույթով:

Միջոցները հասանելի են ընթացիկ գործունեություն իրականացնելու, գործող պարտավորությունները մարելու կամ արտադրությունն ընդլայնելու համար: Վարկի առավելագույն գումարը կազմում է 20 մլն ՀՀ դրամ։

Ինչպես հայտնել են բանկից, «էքսպրես» վարկը տրամադրվում է առանց գրավի կամ մասնակի գրավով՝ 12-ից 60 ամիս մարման ժամկետով: Հաճախորդը վարկավորման վերաբերյալ որոշում է ստանում 2 աշխատանքային օրվա ընթացքում:

«Փոքր բիզնեսը կարեւոր ոլորտ է երկրի տնտեսության զարգացման համար: Այս հատվածն ամենաարագն է հարմարվում տնտեսական փոփոխություններին եւ չի խուսափում ներգրավել վարկային ֆինանսավորում, այդ թվում՝ ներդրումային նպատակներով։ Այսօր մենք սպասարկում ենք փոքր բիզնեսի սեգմենտում գործունեություն իրականացնող մոտ 11 հազար ընկերություն։ Մեր նոր պրոդուկտը թույլ կտա վերջիններիս երկու օրում, առանց լրացուցիչ փաստաթղթերի, ստանալ վարկային միջոցներ, իսկ դրույքաչափը մրցունակ է շուկայում: Սա հարմար եւ ունիվերսալ լուծում է բիզնեսին աջակցելու եւ այն զարգացնելու համար»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Եվգենիյ Մոտովիլովը։

Տվյալ պրոդուկտի շրջանակում միջոցները հասանելի են 500 հազ․ ՀՀ դրամից մինչեւ 20 միլիոն ՀՀ դրամ: Տարեկան տոկոսադրույքը կազմում է 10%-ից մինչեւ 17%՝ կախված վարկի ժամկետից, չափից եւ գրավի արժեքից։ Վարկի փաստացի տոկոսադրույքը տարեկան կազմում է 12․7%-ից մինչեւ 21․92%:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 6264
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW