Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, (ԱՆԻՖ) որպես սոցիալական պատասխանատվության հանձնառության մաս, ֆոնդի ծրագրերից մեկի՝ «Այգ-1» արեւային կայանի ազդակիր համայնքներում բնակվող արցախցի երեխաների համար այց էր կազմակերպել Երեւան։ Արաբական Միացյալ Էմիրությունների Մասդար ընկերության հետ համատեղ իրականացվող «Այգ-1» արեւային ֆոտովոլտային կայանի շրջակա համայնքներում, մասնավորապես, Թալին խոշորացված համայնքում բնակություն հաստատած 11-17 տարեկան 50 արցախցի երեխա դեկտեմբերի 20-ին այցելել է մայրաքաղաք։ԱՆԻՖ-ից հայտնում են, որ արցախցի երեխաները հյուրընկալվել են ԱՆԻՖ- ի «Ձեռնարկատեր + պետություն» ներդրումային ֆոնդի եւ «Դոմ Արենա» ընկերության համատեղ «Հարդ Ռոք կաֆե» ռեստորանում, համտեսել սրճարանի բրենդային կերակուրները, մասնակցել իրենց համար կազմակերպված ամանորյա ծրագրին:ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր + պետություն» ֆոնդի մեկ այլ համատեղ նախագիծ «Բերրիմաունթ» ընկերությունից երեխաները ստացել են նվերների տոպրակներ` ընկերության ջերմոցներում արտադրվող ելակներ եւ այլ քաղցրավենիք, իսկ «Ֆլայ Արնա» հայկական ազգային ավիաընկերության կողմից` գրենական պիտույքներ: Tweet Դիտում՝ 7184