Հայէկոնոմբանկի կապիտալը համալրվել է 2 մլրդ դրամով

20.12.2023 | 18:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #կանոնադրական կապիտալ
Բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքում Հայէկոնոմբանկի ընդհանուր կապիտալը համալրվել է 2 մլրդ ՀՀ դրամով, որը կնպաստի բանկի նորմատիվային կապիտալի ընթացիկ մակարդակի աճին եւ եւս մեկ քայլով կմոտեցնի բանկի ռազմավարական ծրագրով նախանշված զարգացման ապահովմանը:

Բանկից հայտնել են, որ կանոնադրական կապիտալը դեկտեմբերի 20-ի դրությամբ կազմում է ավելի քան 28 մլրդ ՀՀ դրամ, իսկ նորմատիվային ընդհանուր կապիտալը՝ 64,5 մլրդ ՀՀ դրամ:
Դիտում՝ 2350

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW