ՀԿԵ-ն Արցախից տեղահանվածների համար անվճար երթեւեկության ակցիան երկարացնում է

19.12.2023 | 10:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԿԵ #անվճար երթեւեկություն
«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ)ընկերությունը մինչեւ 2024 թվականի առաջին եռամսյակը երկարաձգում է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար մերձքաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթեւեկելու ակցիան:

ՀԿԵ-ից հայտնել են, որ անվճար երթեւեկության իրավունքը վերաբերում է ամենօրյա երթեւեկության տեղական նշանակության էլեկտրագնացքներին ՝ № 684/687 Երեւան-Գյումրի-Երեւան, № 686/685 Երեւան-Գյումրի-Երեւան, № 681/682 Գյումրի-Երեւան-Գյումրի, № 7010/7011 Արաքս-Երեւան-Արաքս եւ № 6512/6517 Երասխ-Երեւան-Երասխ գնացքներին:

Նշվում է, որ ակցիան գործում է այն քաղաքացիների համար, որոնք Հայաստան են ժամանել սեպտեմբերի 25-ից հետո:
Դիտում՝ 4679

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW