Երեւանում բացվել է Ռուսաստանի արտահանման կենտրոնի ներկայացուցչությունը
15.12.2023 | 14:48 Գլխավոր էջ / Նորություններ /


Արարողությունը տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում։
Կենտրոնը ռուսաստանցի արտահանողներին կտրամադրի ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում՝ Հայաստանում հավանական գնորդների որոնում, բանակցությունների կազմակերպում, հայաստանյան գործընկերների հուսալիության ստուգում, ինչպես նաեւ ֆինանսական աջակցություն բիզնես նախագծերի իրականացման գործում։
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչն ասել է, որ «ռուս-հայկական առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը մեզ համար միշտ էլ առանձնահատուկ նշանակություն է ունեցել ինչպես փոխգործակցության ավանդական ոլորտները զարգացնելու, այնպես էլ համագործակցության նոր ոլորտներ ավելացնելու տեսանկյունից»։
Նա Հայաստանում Ռուսաստանյան արտահանման կենտրոնի ներկայացուցչության բացումն անվանել է «երկրների միջեւ հարաբերությունների զարգացման նոր փուլ»։
Կենտրոնի գլխավոր տնօրեն Վերոնիկա Նիկիշինան ասել է, որ «աշխարհում տիրող իրավիճակը նպաստում է Մոսկվայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների զարգացմանը»։
Ներկայացուցչության ղեկավար Վիգեն Ենոքյանը նշել է, որ «հայ ձեռներեցները կունենան «մեկ պատուհան», որտեղ կարող են դիմել ռուսաստանյան մատակարարների ընտրության եւ գործարք կնքելու համար ֆինանսավորում ներգրավելու հարցում»։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: