Նոյեմբերին 628 հարկ վճարող խախտել է ՀԴՄ կիրառման կանոնները

14.12.2023 | 11:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ՀԴՄ
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) նոյեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում է արձանագրել 628 հարկ վճարողի մոտ:

ՊԵԿ-ից հայտնել են, որ հսկողական միջոցառումների արդյունքում ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին, ընդհանուր առմամբ, առաջադրվել է շուրջ 193.65 մլն դրամի չափով տուգանք:
Դիտում՝ 1506

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW