Իրանը եւ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) ստեղծման մասին համաձայնագիր կստորագրեն ։Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով իրանական ILNA գործակալությունը, այդ մասին ասել է Իրանի փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարին։Նա նշել է, որ ԵԱՏՄ երկրների հետ գործընկերության զարգացումը Իրանը կսկսի Հայաստանից։ Մեհդի Սաֆարին հույս է հայտնել, որ համաձայնագիրը կնպաստի Ռուսաստանի եւ Բելառուսի հետ իրանական առեւտրի ծավալների աճին։Դեկտեմբերի 7-ին Մոսկվայում ընդունելով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ «դեկտեմբերի վերջին օրերին» նախատեսված է Իրանի եւ ս միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումը:«Դա լրացուցիչ հնարավորություններ կընձեռի մեր փոխգործակցության ընդլայնման համար», - ասել էր Պուտինը:Ս.թ. մայիսին Մոսկվայում ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքումը առաջնահերթություն է Հայաստանի համար։Հունիսին էլ Սոչիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստումՓաշինյանն ասել էր, որ ԵԱՏՄ եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքումը «հզոր խթան կհանդիսանա ռազմավարական հարաբերությունների զարգացման համար»։«Լիարժեք համաձայնագրի կնքման ուղղությամբ իրականացված աշխատանքները հնարավորություն են տվել ձեւավորել միության անդամ երկրների՝ Իրան արտահանման համար արտոնյալ հասանելիություն նախատեսող համաձայնագրերի փաթեթ։ Մեր արտահանողների համար իրանական շուկա մուտքի նման պայմանները կարելի է համարել բացառիկ: Կարծում ենք, որ այս տարի Միության անդամ երկրների աջակցությամբ մենք կկարողանանք ստորագրել այս համաձայնագիրը՝ հաշվի առնելով, որ իրանական կողմն իր հերթին նույն տրամադրվածությունն է ցուցաբերում», - ասել էր Հայաստանի վարչապետը: Tweet Դիտում՝ 4607