Հյուսիսային մաքսատուն-վարչությունում դեկտեմբերի 5-ից սկսվել է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար Հայաստան ժամանակավոր ներմուծված՝ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթեւ մարդատար տրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների գործընթացը: Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտնում է, որ գործընթացն ընթանում է բնականոն հունով, դեկտեմբերի 8-ի դրությամբ արդեն իսկ մաքսային ձեւակերպում է ստացել մոտ 700 ժամանակավոր ներմուծված ավտոմեքենա: Ներկա պահին շահառուների կողմից պետական բյուջե է վճարվել մոտ 1 միլիարդ ՀՀ դրամ:Կոմիտեն հիշեցնում է, որ ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոցների մաքսազերծման գծով պետական աջակցության ծրագրից շահառուները կարող են օգտվել դեկտեմբերի 5-ից դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ մաքսազերծելով տրանսպորտային միջոցները Հյուսիսային մաքսատուն-վարչությունում երկուշաբթիից-շաբաթ՝ 08:30-19:00-ն: 30.11.2023 | 14:57 Ոչ ԵԱՏՄ երկրում գրանցված մեքենաների համար ՀՀ-ում հունվարի 1-ից մաքսատուրք եւ հարկ կգանձվի Հավելյալ հերթերից եւ կուտակումներից խուսափելու, ինչպես նաեւ Հյուսիսային մաքսատուն-վարչությունում պատշաճ եւ արագ սպասարկում ապահովելու նպատակով ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին մաքսային ձեւակերպումներն իրականացնել հնարավորինս շուտ եւ ժամանակին՝ գործընթացը չթողնելով սահմանված ժամկետի վերջին օրերին: Tweet Դիտում՝ 2841