Պուտինն ազդարարել է Իրան-ԵԱՏՄ համաձայնագրի մոտալուտ ստորագրումը

08.12.2023 | 11:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Պուտին #Իրան-ԵԱՏՄ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ «դեկտեմբերի վերջին օրերին» նախատեսված է Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումը:

«Դա լրացուցիչ հնարավորություններ կընձեռի մեր փոխգործակցության ընդլայնման համար», - ասել է Պուտինը՝ դեկտեմբերի 7-ին Մոսկվայում ընդունելով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին:

Ս.թ. մայիսին Մոսկվայում ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքումը առաջնահերթություն է Հայաստանի համար։

Հունիսին էլ Սոչիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում
Փաշինյանն ասել էր, որ ԵԱՏՄ եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքումը «հզոր խթան կհանդիսանա ռազմավարական հարաբերությունների զարգացման համար»։

«Լիարժեք համաձայնագրի կնքման ուղղությամբ իրականացված աշխատանքները հնարավորություն են տվել ձեւավորել միության անդամ երկրների՝ Իրան արտահանման համար արտոնյալ հասանելիություն նախատեսող համաձայնագրերի փաթեթ։ Մեր արտահանողների համար իրանական շուկա մուտքի նման պայմանները կարելի է համարել բացառիկ: Կարծում ենք, որ այս տարի Միության անդամ երկրների աջակցությամբ մենք կկարողանանք ստորագրել այս համաձայնագիրը՝ հաշվի առնելով, որ իրանական կողմն իր հերթին նույն տրամադրվածությունն է ցուցաբերում», - ասել էր Հայաստանի վարչապետը:
Դիտում՝ 1690
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW