Ցե-Կվադրատ Ամպեգան կրթաթոշակ կտրամադրի արցախցի երեխաներին
07.12.2023 | 11:28 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ցե-Կվադրատ Ամպեգա



«Կրթաթոշակի մեկնարկը արտացոլում է մեր անսասան հանձնառությունը Հայաստանում կայուն եւ երկարաժամկետ ներուժի զարգացմանը՝ այդ թվում ներդրումներ կատարելով տաղանդավոր երեխաների կրթության մեջ: Մենք հավատում ենք, որ ավագ դպրոցում որակյալ կրթության հասանելիությունն ապահովելով, նպաստում ենք ոչ միայն երեխաների անհատական աճին, այլեւ մեր հասարակության կայուն զարգացմանը»,- ասել է Ցե-Կվադրատ Ամպեգայի գլխավոր գործադիր տնօրեն Արման Վարդանյանը։
Ծրագիրը ենթադրում է կրթաթոշակներ Արցախից տեղահանված երեխաների համար, որոնք 2024 թվականին կընդունվեն Հայաստանում A-դասի կամ համարժեք ավագ դպրոց։
Ցե-Կվադրատ Ամպեգայից հայտնել են, որ կրթաթոշակի համար հատկացված ընդհանուր գումարը կազմում է 100 մլն ՀՀ դրամ։ Յուրաքանչյուր աշակերտին հասանելի է մինչեւ 5 միլիոն ՀՀ դրամ երկամյա կամ եռամյա կրթության համար, որը չպետք է գերազանցի համախառն ուսման վարձի 70%-ը: Կրթաթոշակ ստանալու համար աշակերտը պետք է հաղթահարած լինի ընդունելության քննությունները եւ ընդունված լինի հաստատված ավագ դպրոցի ծրագիր:
Հաստատված դպրոցներն ու ծրագրերն են.
- Շիրակացու ճեմարանի IB դիպլոմային ծրագիր
- Քվանտ քոլեջի IB դիպլոմային ծրագիր
- UWC Դիլիջան քոլեջի IB դիպլոմային ծրագիր
- Հայաստանի բրիտանական միջազգային դպրոցի A-level ծրագիր
- CIS Հայաստան միջազգային դպրոցի A-level ծրագիր
- Երեւանի QSI միջազգային դպրոցի AP Capstone Diploma ծրագիր
- Այբ դպրոցի Արարատյան բակալավրիատ
- ԵՊՀ ՍԹԵՄ հեղինակային ծրագիր
Նշվում է, որ նախաձեռնության իրագործման գործընկերն է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), որը կաջակցի ծրագրի ընթացիկ իրագործման հարցում։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: