Նոյեմբերին արձանագրվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մոտ 100 խախտում

06.12.2023 | 10:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #խախտում
Նոյեմբերի 1-ից 30-ը Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) արձանագրել է առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման 48 դեպք:

Դրանց ընդհանուր արժեքը 10․679․361 ՀՀ դրամ է, հնարավոր տուգանքի գումարը կազմում է 38․610․958 ՀՀ դրամ։ Ցանկն՝ այստեղ։

ՊԵԿ-ից հայտնել են, որ 27 դեպքով կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 120․170․420 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 78․254․460 ՀՀ դրամ: Ցանկն՝ այստեղ։

22 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 144․190․000 ՀՀ դրամ։ Ցանկն՝ այստեղ։
Դիտում՝ 1549

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW