ԱՄՀ փոխտնօրենը խոսել է Հայաստանից ՌԴ արտահանման հնգապատիկ աճի մասին
01.12.2023 | 11:51 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ day.az

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ելույթ ունենալով Բեռլինում՝ Համաշխարհային տնտեսագիտության գերմանական ինստիտուտի մրցանակ ստանալու կապակցությամբ, Գիտա Գոպինաթը նշել է, որ աշխարհում ավելի ու ավելի ակնհայտ է դառնում «աշխարհատնտեսական մասնատումը»:
Խոսելով համաշխարհային առեւտրում փոփոխությունների մասին՝ նա նշել է, որ «մատակարարման շղթաներն երկարում են, քանի որ առեւտուրը շարժվում է հարեւան երկրներով՝ հաճախ առանց ծագման եւ վերջնական նպատակակետի երկրի փոփոխության»։
«Վերցնենք, օրինակ, Ռուսաստանը։ ԵՄ հարեւան երկրներից ու Ուկրաինայից արտահանումը կտրուկ նվազել է, իսկ հարեւան երկրներից, այդ թվում՝ Չինաստանից ու Ղազախստանից, կրկնապատկվել է։ Հայաստանի դեպքում արտահանման աճը հնգապատկվել է»,- նշել է ԱՄՀ գործադիր տնօրեն-կառավարչի առաջին տեղակալը։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: