HSBC Հայաստանը բացահայտում է արտարժութային ռիսկերի հեջավորման գործիքները
30.11.2023 | 16:20 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ HSBC





«Վերջին շրջանում արտարժույթի առավել բարձր տատանումներով պայմանավորված՝ ֆինանսական ռիսկերի կառավարումը դառնում է օրակարգային խնդիր գանձապետական ոլորտի մասնագետների համար։ Խնդիրն առավել ուշադրության է արժանանում միջազգային առևտրով զբաղվող կազմակերպությունների շրջանում, որոնք արտարժույթի տատանումների բացասական ազդեցությունից խուսափելու ուղիներ են փնտրում: Ուստի կարևոր է, որպեսզի բիզնեսը տեղեկացված լինի, թե ինչ մեխանիզմներով է հնարավոր գնահատել և նվազեցնել այդ ռիսկերը»,- ասել է HSBC Հայաստանի ֆինանսական շուկաներում գործառնությունների դեպարտամենտի տնօրեն Մարինե Նիկողոսյանը։
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել քննարկում հրավիրյալ բիզնեսի ներկայացուցիչների հետ, որտեղ ոլորտի մասնագետները ներկայացրել են միջազգային առևտրի ոլորտին հատուկ ֆինանսական ռիսկերը, դրանք գնահատելու եւ նվազեցնելու մեխանիզմները։ Խոսվել նաև այն մասին, թե ինչ լուծումներ է առաջարկում HSBC Հայաստանը իր հաճախորդներին նման պայմաններում։
Կարևորելով նման հանդիպումների դերը` Բանկի կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Կամո Մարգարյանն ասել է․
«HSBC Հայաստանը մշտապես ջանում է իր կորպորատիվ հաճախորդներին տրամադրել համապատասխան գիտելիքներ, որոնք կնպաստեն տեղեկացված որոշումներ կայացնելուն։ Մեր բանկն էլ, իր հերթին, պատրաստ է առաջարկել ֆինանսական լուծումներ՝ նրանց միջազգային առևտրի անխափան գործընթացն ապահովելու նպատակով»։
HSBC Հայաստանի ծառայություններին մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.hsbc.am կամ զանգահարել +374 60 655 000:
HSBC Խումբ
HSBC Holdings plc-ն՝ HSBC Խմբի մայր ընկերությունն է, որի գլխամասը գտնվում է Լոնդոնում: Խումբը իր հաճախորդներին ծառայություններ է մատուցում աշխարհի 62 երկրներում և տարածաշրջաններում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2023 թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 3,021 միլիարդ ԱՄՆ դոլար:
HSBC Հայաստան
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996 թ․-ին։ Բանկը Էյչ-Էս-Բի-Սի Խմբին ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություն է։ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 6 գրասենյակի և մոտ 310 աշխատակցի միջոցով: 2023 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 334 միլիարդ ՀՀ դրամ` ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը: Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: