Նոյեմբերի 28-ին Պորտուգալիայում կայացած Տնտեսական Համագործակցության եւ Զարգացման Կազմակերպության (ՏՀԶԿ) Գլոբալ Ֆորումի Ասիայի նախաձեռնության 5-րդ տարեկան համաժողովի ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանն առաջիկա 2 տարվա համար ընտրվել է Ասիայի նախաձեռնության համանախագահ:ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը մատնանշել է Հայաստանի առաջիկա համանախագահության շրջանակում նախանշվող առաջնահերթությունները, որոնք ներառում են նախաձեռնության անդամակցության հետագա ընդլայնումը եւ կարողությունների զարգացման հնարավորությունների ապահովումը։Ասիայի նախաձեռնության համանախագահության շրջանակում ՊԵԿ-ը նախատեսում է առաջիկա երկու տարիներին Հայաստանում իրագործել մի շարք միջազգային միջոցառումներ։ Ասիայի նախաձեռնության 6-րդ համաժողովը կկայանա 2024 թվականի 2-րդ եռամսյակում Երեւանում:Ասիայի նախաձեռնությունը ստեղծվել է 2022 թվականին ՏՀԶԿ հարկման նպատակով թափանցիկության եւ տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի հովանու ներքո՝ տեղեկությունների փոխանակման եւ թափանցիկության միջազգային ստանդարտների կիրառումը տարածաշրջանում էլ ավելի հասցեական դարձնելու նպատակով: ՊԵԿ-ից հայտնել են, որ նախաձեռնության նպատակն է` հարմարեցված լուծումներ մշակելու միջոցով աջակցել տարածաշրջանի երկրներում հարկային թափանցիկության ՏՀԶԿ ստանդարտների տարածմանը։Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության հարկման նպատակով թափանցիկության եւ տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի անդամ են հանդիսանում աշխարհի 169 երկիր, որին Հայաստանն անդամակցում է 2015 թվականից: Tweet Դիտում՝ 1541