Հայաստանում հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.2%-ով
29.11.2023 | 12:08 Գլխավոր էջ / Նորություններ /


Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2023թ. հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ շինարարության ծավալն ավելացել է 16․4%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 0.5%-ով։
Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 23.3%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 12.1%-ով:
Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 3.5%-ով:
Սպառողական գների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում աճել է 2.5%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 1.6%-ով:
Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 41.2%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 38.5%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 42.9%-ով:
Աննա Այվազյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: