Տիգրան Սարգսյանը նշել է եվրասիական ինտեգրացիոն նախագծերի զարգացման կարեւորությունը

29.11.2023 | 10:34 Գլխավոր էջ / Նորություններ /
Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանի կարծիքով, ռուսական բիզնեսը զգացել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պահանջված լինելը ժամանակակից համաշխարհային առճակատման համատեքստում։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ելույթ ունենալով «Եվրասիական տնտեսական հեռանկար» համաժողովում, Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, ասել է.

«Եթե երեք տարի առաջ մենք հայտարարում էինք, որ Եվրասիական տնտեսական միության շահառուներն են Հայաստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Բելառուսը, քանի որ նրանք մուտք են գործում հսկայական ընդհանուր շուկա, ապա այսօր համաշխարհային առճակատման պայմաններում տեսնում ենք, որ հենց ռուսական բիզնեսն է զգացել Եվրասիական տնտեսական միության պահանջվածությունը, քանի որ հենց այն է ներուժ տալիս ռուսական տնտեսությանը, ինչի շնորհիվ Ռուսաստանն այսօր հաջողությամբ դիմակայում է այս գլոբալ մարտահրավերներին եւ, ի թիվս այլ խնդիրների, հաղթահարում է պատժամիջոցների ճնշումը»։

Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանի տնտեսությունը դրսեւորել է «մեծ շարժունակություն եւ կենսունակություն, որը թերագնահատել են մեր
ժամանակների բոլոր ականավոր տնտեսագետները»։

«Ոչ մի կոլապս, ոչ մի լուրջ անկում չի եղել, տեղի է ունենում ռուսաստանյան տնտեսության դիվերսիֆիկացում ժամանակակից պայմաններում, եւ այն այս իրավիճակից դուրս կգա ավելի կայուն»,- համոզմունք է հայտնել Տիգրան Սարգսյանը։

Դրան նպաստող գործոններից թվում նա նշել է ինստիտուցիոնալ վերափոխումները, որոնք իրականացվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։

Տիգրան Սարգսյանը նշել է եվրասիական ինտեգրացիոն նախագծերի հետագա զարգացման կարեւորությունը՝ ապահովելու համար, որ դրանց մասնակիցները պատրաստ լինեն նոր մարտահրավերներին, որոնք «անխուսափելիորեն սպասվում են ապագայում»։
Դիտում՝ 4224
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW