ՆԱԻՐԻ Ինշուրանսն ու Yandex Go-ն համատեղ բացառիկ պրոդուկտ են ներկայացնում․ առաջին անգամ Հայաստանում դժբախտ պատահարներից ապահովագրվում են բոլոր նրանք, ովքեր ուղեւորության ընթացքում մեքենայում են։ Ապահովագրությունն անվճար է եւ ավտոմատ կերպով ակտիվանում է, երբ սկսվում է ուղեւորությունը։ Այն վերաբերում է եւ՛ վարորդին, եւ՛ ուղեւորներին։ Յուրաքանչյուր ապահովագրված անձի, այսինքն՝ ուղեւորության ընթացքում մեքենայում գտնվող ուղեւորների, վարորդի դեպքում առավելագույն հատուցվող գումարը 3,3 միլիոն դրամն է, մեկ պատահարի գծով առավելագույնը՝ 33 միլիոն դրամ։ «Այսօր հատկապես մայրաքաղաքում երթեւեկությունը շատ բարդ է, վթարները շատ են։ Ուրախ ենք համագործակցություն սկսել Yandex Go-ի հետ, քանի որ այն օգնում է եթե ոչ նվազեցնել, ապա գոնե կառավարել հնարավոր ռիսկերը տաքսիով երթեւեկելիս: Եթե վարորդը կամ ուղեւորը մարմնական վնասվածք են ստանում, լրացուցիչ ծախսեր են առաջանում հետազոտությունների եւ բուժման համար: Ապահովագրությունը լուծում է այս խնդիրը: Սա նաեւ ընկերության սոցիալական պատասխանատվությունն է՝ ուղեւորափոխադրման ընթացքում հոգ տանել մարդկանց առողջության ու անվտանգության մասին»,- ասում է Նաիրի Ինշուրանս ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանը։Ապահովագրությունը սկսում է գործել, երբ վարորդը սեղմում է «ճանապարհին եմ» կոճակը եւ դադարում, երբ ավարտում է ուղեւորությունը։«Ուղեւորների եւ վարորդների անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է։ Եվ չնայած օրենսդրությունը չի պահանջում, որ առցանց ծառայություններն ապահովագրեն ուղեւորությունները, մենք որոշեցինք այն գործարկել՝ դառնալով Հայաստանում տաքսի պատվիրելու առաջին ծառայությունը, որն ապահովագրում է ուղեւորների եւ վարորդների կյանքն ու առողջությունը»,- ասում է Yandex Go-ի տարածաշրջանային մենեջեր Բագրատ Եղիազարյանը։Ապահովագրությունից օգտվելու համար հարկավոր է գրել Yandex Go-ի աջակցության ծառայությանը, որը կօգնի կապ հաստատել ապահովագրական ընկերության հետ, ինչպես նաեւ կներկայացնի, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ: Tweet Դիտում՝ 1850