Yandex Go-ն Հայաստանում ավտովթարային դեպքերի համար ապահովագրություն է գործարկել։ Այն անվճար է եւ ավտոմատ կերպով տարածվում է բոլոր անձանց վրա, ովքեր ուղեւորության ընթացքում գտնվում են մեքենայում: Ապահովագրությունը սկսում է գործել, երբ վարորդը սեղմում է «ճանապարհին եմ» կոճակը եւ դադարում է գործել, երբ ավարտում է ուղեւորությունը։Առավելագույն պահովագրական վճարը 3 300 000 դրամ է: «Ուղեւորների եւ վարորդների անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է։ Եվ չնայած օրենսդրությունը չի պահանջում, որ առցանց ծառայություններն ապահովագրեն ուղեւորությունները, մենք որոշեցինք այն գործարկել՝ դառնալով Հայաստանում տաքսի պատվիրելու առաջին ծառայությունը, որն ապահովագրում է ուղեւորների եւ վարորդների կյանքն ու առողջությունը»,- ասել է Yandex Go-ի տարածաշրջանային մենեջեր Բագրատ Եղիազարյանը։ Ապահովագրությունից օգտվելու համար հարկավոր է գրել Yandex Go-ի աջակցության ծառայությանը, որը կօգնի կապ հաստատել ապահովագրական ընկերության հետ, ինչպես նաեւ կներկայացնի, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ:«Այսօր հատկապես մայրաքաղաքում երթեւեկությունը շատ բարդ է, վթարները շատ են։ Ուրախ ենք համագործակցություն սկսել Yandex Go-ի հետ, քանի որ այն օգնում է եթե ոչ նվազեցնել, ապա գոնե կառավարել հնարավոր ռիսկերը տաքսիով երթեւեկելիս: Եթե վարորդը կամ ուղեւորը մարմնական վնասվածք են ստանում, լրացուցիչ ծախսեր են առաջանում հետազոտությունների եւ բուժման համար: Ապահովագրությունը լուծում է այս խնդիրը: Իսկ մենք, իհարկե, բոլորին մաղթում ենք անվտանգ երթեւեկություն»,- նշել է Նաիրի Ինշուրանսի գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանը։ Tweet Դիտում՝ 5585