ԿԲ նախագահ. Հանդես ենք գալիս ապագային միտված նախաձեռնություններով
23.11.2023 | 09:12 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ president.am

«Լինելով ինքնակրթվող հաստատություն, մենք շարունակաբար ձգտում ենք գերազանցության՝ առաջատար հետազոտությունների եւ նորարարական լուծումների իրագործման միջոցով: Մենք հանդես ենք գալիս ապագային միտված նախաձեռնություններով՝ պահպանելով տնտեսական կայունության մեր հանձնառությունը», - ասել է Մարտին Գալստյանը՝ նոյեմբերի 22-ին ելույթ ունենալով ՀՀ դրամի 30-ամյակին նվիրված միջոցառմանը:
«Կենտրոնական բանկը շարունակելու է լինել վստահելի գործընկեր մեր հանրության, բիզնեսի եւ կառավարության համար՝ ապահովելով գների եւ ֆինանսական կայունությունը: Մենք հավատարիմ ենք մնում տնտեսական կայունության ու բարեկեցության ապահովմանը նպաստելու մեր առաքելությանը, եւ մենք անելու ենք ամենը, որպեսզի իրացնենք մեր երկրի եւ ամեն մի դրամի ներուժը», - նշել է Կենտրոնական բանկի նախագահը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: