ՀՀ ազգային արժույթի 30-ամյակին նվիրված ցուցադրություն՝ պատմության թանգարանում
21.11.2023 | 16:40 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.aliqmedia.am/

«Այսօր հին հայկական դրամները, պատմագիտության համար անփոխարինելի սկզբնաղբյուր լինելով, միաժամանակ հանրության կողմից ընկալվում են որպես պատմամշակութային ուշագրավ երեւույթ, ազգային ինքնության յուրատեսակ խորհրդանիշ:
ՀՀ Դրամի 30-ամյակին նվիրված այս ցուցահանդեսում ներկայացվում է Հայաստանի պատմության թանգարանում պահվող դրամագիտական մեծ եւ հարուստ հավաքածուից ինքնատիպ եւ ներկայացուցչական նմուշների մի խումբ, որը կարող է պատկերացում տալ հին, միջնադարյան եւ նորագույն ժամանակների հայկական դրամաթողարկումների մասին»,- ասված է պատմության թանգարանի հաղորդագրությունում:
Նշվում է, որ Կենտրոնական բանկի աջակցությամբ կներկայացվեն բացառիկ նմուշներ բանկի հավաքածուից։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: