Ամիօ Բանկ` նոր բրենդ հայաստանյան բանկային համակարգում. նոր հայեցակարգ եւ մոտեցում
21.11.2023 | 15:14 Գլխավոր էջ / Նորություններ /


Իրականացնելով ամբողջական վերաբրենդավորում՝ բանկն այսուհետ ներկայանում է Ամիօ Բանկ անվանմամբ: Բանկի գործունեությունը միտված է հաճախորդների տարբեր խմբերի համար ֆինանսական հասանելիության ապահովմանը եւ բանկային գործում միջազգային առաջադեմ փորձի ներդրմանը:
Նոր Բրենդի տեսլականն է՝ լինել հոգատար գործընկեր ֆինանսական եւ հարակից ծառայությունների ոլորտում:
AMIO-ի լոգոն՝ վառ եւ ընկերական ժպիտով, խորհրդանշում է բոլոր հաճախորդների համար ջերմ եւ ընկերական մթնոլորտ ստեղծելու մոտեցումը:
Ամիօ Բանկն իրագործելու է զարգացման նոր ծրագրեր՝ արդիականացված թվային եւ նորարարական ծառայություններով: Հայտնվելով զարգացման նոր մակարդակում՝ բանկը, միջազգային լավագույն փորձի արդիական չափորոշիչների ներդրմամբ, նորովի է մրցակցելու համակարգում՝ ընդառաջ գնալով բոլոր մարտահրավերներին։
«Ամիօն իր հոգատարությամբ, անմիջականությամբ ու ժպիտով այսուհետ ձեր կողքին է լինելու՝ թելադրելով նոր մշակույթ հայաստանյան բանկային համակարգում»,- նշել է Ամիօ Բանկի Խորհրդի նախագահ Ալֆրեդ Մոէկլին:
Նրա խոսքով՝ հաճախորդակենտրոնությունը, պրոֆեսիոնալիզմը, վստահությունը, դինամիկան ու ազնվությունը ամբողջացնում են այն արժեքները, որոնք էական են բանկի համար եւ որոնց օգնությամբ Ամիօ թիմը շարժվելու է առաջ:
Բանկի կարգախոսն է՝ հոգատար մոտեցում յուրաքանչյուրին:
Ամիօ Բանկի Վարչության նախագահ Գեւորգ Թառումյանը ներկայացրել է AMIO-ի առաքելությունը՝ այն է թվային նոր տեխնոլոգիաներով եւ ֆինանսական հասանելի լուծումներով աջակցել մարդկանց կարեւոր նախաձեռնություններում` հեշտ ու հարմար դարձնելով նրանց կյանքը:
«Եվ, իհարկե, մենք առաջ ենք շարժվելու մեր հաճախորդների, աշխատակիցների եւ գործընկերների հետ միասին: Սա է այն հենքը, որի օգնությամբ Ամիօն հարթելու է իր ճանապարհը՝ նորարարական ծառայություններ մատուցելով հոգատար եւ վստահելի միջավայրում»,- ասել է բանկի Վարչության նախագահը:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հանդիսավոր կերպով Ամիօ Բանկի լիցենզիան հանձնել է Վարչության նախագահ Գեւորգ Թառումյանին:
«Ամիօ թիմը գործընկերների հետ միասին նշել է համատեղ աշխատանքի ոգեւորիչ արդյունքը՝ վերաբրենդավորման մեկնարկից մինչեւ նոր բրենդի գործարկում: Առջեւում նոր նպատակներն են՝ իրականություն դարձնելու Ամիօ-ի հաճախորդների ամենահամարձակ եւ նորարար նպատակները»,- ասված է բանկի հաղորդագրությունում:
Ամիօ Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Վերջին լուրեր
01.04.2025 | 14:38 Նորություններ
Վճարեք Evoca Mastercard-ով եւ մասնակցեք մեքենայի խաղարկությանը
01.04.2025 | 12:48 Արժեթղթերի շուկա
01.04.2025 | 09:59 Նորություններ
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: