Հայաստանում գործարկվել են Ozon պատվերների տրամադրման առաջին կետերը

20.11.2023 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #Ozon
Ozon-ը շարունակում է զարգացնել լոգիստիկ ցանցը Հայաստանում. գործարկվել են պատվերների տրամադրման բրենդավորված կետեր:

Ozon-ից հայտնել են, որ առաջին կետերն իրենց աշխատանքը սկսել են Երեւանում, եւս 50 կետ կբացվի երկրի ութ քաղաքում: Մինչեւ տարեվերջ ընկերությունը նախատեսում է առնվազն կրկնապատկել ցանցը: Մարքեթփլեյսը նաեւ ընդլայնել է համագործակցությունը «ՀայՓոստ» փոստի ազգային օպերատորի հետ. այսուհետ հաճախորդները կարող են ընտրել ապրանքների առաքում ավելի քան 750 փոստային բաժանմունք:

«Մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ Ozon-ի 10 գնորդից 8-ը նախընտրում է պատվերները վերցնել հենց տրամադրման կետերում: Ուստի Հայաստանում եւս մենք այդպիսի լոգիստիկ ցանց ենք զարգացնում: Տեղի ձեռնարկատերերի համար սա նոր բիզնեսի մեկնարկի եւ լրացուցիչ եկամուտ ստանալու գերազանց հնարավորություն է:

Պատվերները բերում է մեր տրանսպորտային ծառայությունը, բոլոր տեղաշարժերը հետագծվում են հավելվածում: Գործընկերներին մնում է միայն տրամադրել առաքանիները հաճախորդներին եւ պահպանել կետի աշխատունակությունը», - ասել է ԱՊՀ-ում Ozon-ի գործընկերային լոգիստիկ ծրագրերի զարգացման ղեկավար Հարություն Գաբրիելյանը:
Դիտում՝ 5542
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW