Յունիբանկի հովանավորությամբ բացվել է Unisport ակումբը

17.11.2023 | 12:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #Unisport
Յունիբանկի հովանավորությամբ հիմնադրվել է նոր սպորտային ակումբ՝ Unisport-ը, որը միավորում է տարբեր մարզաձեւերը ներկայացնող պրոֆեսիոնալ մարզիկների:

Unisport ակումբի նպատակն է նպաստել տարբեր մարզաձեւերի առաջխաղացմանը, մարզվելու համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, մանկապատանեկան սպորտի զարգացմանը, ցուցաբերել հասցեական աջակցություն տաղանդավոր մարզիկներին, որոնք Հայաստանը ներկայացնում են միջազգային ասպարեզում:

«Յունիբանկը հանրության համար ոչ միայն հուսալի ֆինանսական գործընկեր է, այլեւ սոցիալապես պատասխանատու «քաղաքացի», որն ակտիվ աջակցում է կրթական, մշակութային եւ սպորտային ծրագրերի իրականացմանը: Դառնալով Unisport ակումբի գլխավոր հովանավորը՝ Յունիբանկը ձգտում է իր աջակցությունը տրամադրել մարզիկներին եւ թիմային խաղերի, մասնավորապես, ֆուտզալի առաջխաղացմանը, սպորտի հանրայնացմանը», - նշել է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

Բանկից հայտնել են, որ ակումբին արդեն իսկ միացել են անվանի մարզիկներ, որոնք 2024թ.-ի ամռանը մասնակցելու են Օլիմպիական խաղերին: Unisport ակումբի անդամներ են հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը, հրաձգության աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր ու ռեկորդակիր Էլմիրա Կարապետյանը, հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր եւ Եվրոպայի առաջնության կրկնակի մրցանակակիր Սլավիկ Գալստյանը, ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր եւ մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը, ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի անհատական Գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնության չեմպիոն Վազգեն Թեւանյանը:

Ակումբի կազմում ընդգրկված է նաեւ Unisport ֆուտզալի թիմը, որը մասնակցում է ՀՀ Ֆուտզալի Առաջին խմբի առաջնությանը եւ 3-րդ տուրի արդյունքներով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

«Unisport թիմը բավականին բարձր մակարդակով է հանդես գալիս Առաջին խմբում եւ ցուցադրում է գեղեցիկ ու որակյալ խաղ: Մեր ապագա պլաններում է պայքարել Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար եւ դուրս գալ միջազգային մակարդակ: Ուրախ ենք, որ Յունիբանկը մեր կողքին է եւ պատրաստակամ է աջակցել մեր ամբիցիոզ ծրագրերի իրականացմանը», - ասել է Unisport ակումբի տնօրեն Դավիթ Խաչատրյանը:
Դիտում՝ 8037
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai