Զախարովա. ՀՀ իշխանությունները մոռացել են ԵԱՏՄ-ից ստացված բոնուսների մասին

16.11.2023 | 10:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զախարովա #ԵԱՏՄ
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ «Արեւմուտքը, որի ծրագրերն ուկրաինական ուղղությամբ ամբողջությամբ տապալվել են, հիմա նույն գազանային բռնվածքով կառչել է Հայաստանից»։

«Փորձում է նրան «պոկել» Ռուսաստանից։ Ի՞նչ է դա նշանակում։ Մենք ինքնիշխան պետություններ ենք, բոլոր միջպետական պայմանագրերը կնքվել են կամավորության սկզբունքով։ Ավելին, այդ փաստաթղթերը, ի տարբերություն Արեւմուտքի խոստումների, տալիս են կոնկրետ արդյունք, ինչը վկայում է Հայաստանի կողմից ստացած բոնուսների մասին՝ տնտեսական, ֆինանսական, էներգետիկ»,- ասել է Զախարովան Մոսկվայում կայացած ճեպազրույցում։

«Ըստ ամենայնի, Հայաստանի իշխանությունները մոռացել են, որ երկրի բարեկեցությունը մեծապես հիմնված է Ռուսաստանի հետ համագործակցությունից եւ ԵԱՏՄ-ին անդամակցությունից ստացված բոնուսների վրա։ Դրանք իրական թվեր ու փաստեր են՝ ի տարբերություն Արեւմուտքի բազմաթիվ դատարկ հայտարարությունների ու խոստումների։ Գործընկերները դիմում են մեզ այս ամենը պահպանելու խնդրանքով, իսկ իրենք քայլեր են ձեռնարկում, հատկապես անվտանգության ոլորտում, որոնք վնասում են երկկողմ հարաբերություններին եւ անտեսում Ռուսաստանի շահերը։ Ինչպե՞ս է դա կոչվում: Եթե դա երկու աթոռի վրա նստելու փորձ է, ապա դա ոչ մեկին լավ բանի չի բերել»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Դիտում՝ 2458
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW