Evocabank-ը Symbiotics S.A. շվեյցարական ներդրումային ընկերության միջոցով ներգրավել է $2 միլիոնին համարժեք դրամ: Գումարը տրամադրվել է լյուքսեմբուրգյան Micro, Small & Medium Enterprises Bonds S.A.-ի` Symbiotics Investments-ի կողմից հովանավորվող պարտատոմսերի թողարկման հարթակի կողմից:Ինչպես հայտնել են բանկից, վարկային միջոցներն ուղղվելու են Հայաստանում միկրո, փոքր եւ միջին բիզնեսների ֆինանսավորմանը: Այս նախաձեռնության նպատակն է շուկայում բարելավել բիզնես միջավայրը՝ խթանելով առողջ մրցակցությունը, որն էլ իր հերթին թիրախային ոլորտում կնպաստի տնտեսական ակտիվությանը։Նշվում է, որ 30.09.2023թ․-ի դրությամբ Evocabank-ի MSME վարկային պորտֆելը կազմում է շուրջ 59 մլրդ դրամ՝ 2022թ․ տարեվերջի նկատմամբ գրանցելով 34% աճ:«Evocabank-ը շարունակաբար համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ՝ ստեղծելով զարգացման բարենպաստ պայմաններ միկրո, փոքր եւ միջին բիզնեսների համար»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 3907