Տիգրան Ավինյանն ANIF-ի խորհրդից դուրս գալու դիմում է ներկայացրել

13.11.2023 | 16:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Ավինյան #ANIF
Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը տեղեկացնում է, որ քաղաքապետ Տիգրան Աինյանը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) խորհրդից դուրս գալու դիմում է ներկայացրել:

«Սեպտեմբերի 22-ին Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել էկոնոմիկայի նախարարին՝ հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետը, նույն օրենքի 85-րդ հոդվածը եւ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության 14.3 կետը։

Դիմումն ընդունվել է նոյեմբերի 10-ին»,- ասված է Հայկ Կոստանյանի հայտարարության մեջ:
Դիտում՝ 2542

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW