Citigroup-ը տուգանվել է ամերիկահայերին խտրական վերաբերվելու համար
09.11.2023 | 10:33 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ brightspotcdn.com

Բյուրոն հայտնել է, որ բանկի որոշ աշխատակիցներ ներքին հաղորդակցություններում պնդել են, որ ամերիկահայերը հակված են Խարդախության դիմել եւ դիմողներին բնութագրել են որպես «վատ տղաներ» կամ կազմակերպված հանցագործության հետ կապ ունեցողներ:
CFPB-ն պարզել է, որ Citi-ի աշխատակիցներին կարգադրվել էր չհաստատել հայկական ազգանուններ ունեցողների հայտերը:
CFPB-ի որոշմամբ Citi-ն $ 24,5 միլիոն տուգանք կվճարի, ինչպես նաեւ $ 1,4 միլիոն փոխհատուցում վնասներ կրած հաճախորդներին:
«Citi-ն անօրինական կերպով փաստաթղթեր է կեղծել՝ թաքցնելու իր ցուցաբերած խտրականությունը», - ասել է CFPB-ի տնօրեն Ռոհիտ Չոպրան:
Citi-ն հայտնել է, որ բանկի մի քանի աշխատակիցներ փորձում էին կասեցնել հնարավոր խարդախությունը՝ պայմանավորված «լավ փաստագրված տեղեկություններով հայկական ցանցի մասին, որը գործում էր Կալիֆորնիայի որոշ հատվածներում», որի անդամները հաճախ վարկային քարտերի վրա պարտքեր էին կուտակում եւ այնուհետեւ լքում էին երկիրը:
«Մենք անկեղծորեն ներողություն ենք խնդրում նրանցից, ովքեր անարդարացի վերաբերմունքի են արժանացել այն մի քանի աշխատակիցների կողմից, ովքեր շրջանցել են խարդախության հայտնաբերման մեր հաստատված մեխանիզմները», - ասվում է բանկի հայտարարության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: