Ջերմոցներ՝ տեղահանված արցախցիների համար․ Մի դրամի ուժի նոյեմբեր ամսվա ծրագիրը
08.11.2023 | 14:09 Գլխավոր էջ / Նորություններ /


Դեռ հոկտեմբերի սկզբին «Հայորդին» իր տանիքի տակ էր վերցրել Արցախից բռնի տեղահանված մոտ 110 մարդու՝ ապահովելով առաջին անհրաժեշտության պայմաններով, փորձելով փոքր-ինչ մեղմել նրանց դրությունը։
«Մի դրամի ուժի» հաջորդ՝ նոյեմբեր ամսվա ծրագիրը եւս նվիրված է Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին։ Նոյեմբեր ամսվա ընթացքում Իդրամի եւ բանկի հարթակներով կատարված բոլոր վճարումներից կուտակված գումարը կփոխանցվի տեղահանված արցախցիների համար Սյունիքում ջերմոցների կառուցմանը։
«Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետեւանքով ավելի քան 100,000 արցախցի ստիպված է եղել լքել Արցախը։ Նրանցից ավելի քան 5,000-ը Սյունիքի մարզում գտել է իր նոր տունը։ Այս ծրագրի նպատակն է Սյունիքի մարզում բնակվող 50 ընտանիքի համար տնամերձ ջերմոցներ կառուցել եւ փոխել առնվազն հիսուն ընտանիքի կյանք։ Ծրագիրը ներկայացված է ՌեԱրմենիա հարթակում, որի հետ դեռ մեկ տարի առաջ Իդրամն ու IDBank-ը համագործակցության հուշագիր էին կնքել»,- ասված է IDBank-ի հաղորդագրությունում:
«Բազմիցս ականատես ենք եղել, թե «Մի դրամի ուժը» ինչ ազդեցություն է թողնում՝ աջակցելով տարբեր ոլորտներում կարեւոր ու բարի գործերին։ Այսօր բոլորիս ուշադրությունն արցախցի մեր հայրենակիցներին ինտեգրմանն ու իրենց կյանքը կայուն հիմքերի վրա դնելուն է ուղղված։ Ուրախ ենք, որ «Մի դրամի ուժն» այս ամիս աջակցելու է Սյունիքում արցախցիներին տնամերձ ջերմոցներով ապահովելու նախագծին։ Նախագիծը թույլ կտա գյուղական համայնքներում տեղավորված արցախցիներին ապահովել եկամտի կայուն աղբյուրով եւ որոշակիորեն ոտքի կանգնեցնել վերջին արհավիրքից հետո։ Համոզված եմ, որ այս համագործակցությունը կապացուցի համախմբված ու համակարգված գործելու արդյունավետությունը»,- ասել է ՌեԱրմենիա հարթակի գործառնական տնօրեն Արտակ Գրիգորյանը:
«Դուք եւս կարող եք միանալ այս նախաձեռնությանը՝ դառնալով բարի կամքի դեսպան։ Դրա համար անհրաժեշտ է բոլոր վճարումները կատարել Իդրամի եւ բանկի հարթակներով»,- ասված է հաղորդագրությունում:
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: