Հայբիզնեսբանկը SatisfAI-ի միջոցով մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ
07.11.2023 | 16:04 Գլխավոր էջ / Նորություններ /


«Կարեւորելով հաճախորդների դրական փորձառության շարունակական բարելավումը եւ շուկայում լավագույն ծառայությունների մատուցումը` բանկի ֆիզիկական անձ հաճախորդները ցանկացած մասնաճյուղում կատարված գործարքի ավարտից հետո այսուհետ կստանան SMS-հաղորդագրություն` բանկից ստացած տպավորությունը 0-ից 10 սանդղակով գնահատելու նպատակով»,- ասված է բանկի հաղորդագրությունում:
Նշվում է, որ NPS հարցումը սպասարկման ոլորտում լայնորեն տարածված եւ ընդունված մեթոդաբանություն է, որն օգտագործվում է ընկերության հանդեպ հաճախորդների հավատարմության եւ բավարարվածության աստիճանը պարզելու համար:
«Հասկանալով հաճախորդների տրամադրվածությունը` այն թույլ է տալիս բացահայտել բանկի գործելաոճի կամ վերջինիս մատուցած պրոդուկտների եւ ծառայությունների ուժեղ եւ թույլ կողմերը, բարելավման ենթակա ոլորտները, կատարել անհրաժեշտ փոփոխություններ՝ մատուցելով բարձրակարգ սպասարկում, հաճախորդների պահանջներին եւ կարիքներին համապատասխան ծառայություններ:
Առաջիկայում բանկը նախատեսում է ընդլայնել հարցումների ուղարկման եղանակների շրջանակը` անցնելով թվային հարթակների. հարցումներն ուղարկվելու են նաեւ էլեկտրոնային փոստի եւ Մոբայլ բանկ հավելվածի միջոցով:
Նման թափանցիկ հաղորդակցումը հաճախորդների հետ համահունչ է հաճախորդների սպասարկման ոլորտում գերազանց սպասարկում մատուցելու բանկի ռազմավարությանը: Լավագույն սպասարկման հանձնառությամբ մեր նպատակն է գերազանցել հաճախորդների սպասելիքները` տրամադրելով բացառիկ ծառայություններ»,- ասված է բանկի հաղորդագրությունը:
Հայբիզնեսբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Վերջին լուրեր
01.04.2025 | 14:38 Նորություններ
Վճարեք Evoca Mastercard-ով եւ մասնակցեք մեքենայի խաղարկությանը
01.04.2025 | 12:48 Արժեթղթերի շուկա
01.04.2025 | 09:59 Նորություններ
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: