Evocabank-ն առաջարկում է գերարագ Action օնլայն վարկ՝ 24/7 ռեժիմով, առանց գրավի եւ երաշխավորի

07.11.2023 | 12:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #Action օնլայն վարկ #EvocaTOUCH
Evocabank-ի նոր, գերարագ Action օնլայն վարկը կարելի է ստանալ EvocaTOUCH հավելվածի միջոցով՝ 24/7 ռեժիմով, ցանկացած վայրից եւ ցանկացած ժամի։

Բանկից հայտնել են, որ այս վարկատեսակի տրամադրման գործընթացը պարզ է, արագ եւ հեշտ: Այն ձեւակերպվում է առանց երաշխավորի եւ գրավի առկայության, ինչպես նաեւ առանց այլ հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու, բանկ այցելելու եւ հերթերում ժամանակ կորցնելու:

Action օնլայն վարկը հաստատվում է մեկ ակնթարթում, որից հետո գումարը փոխանցվում է հաճախորդի կողմից տրամադրված հաշվեհամարին։

Վարկի ստացման համար անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ եւ սմարթֆոն, որտեղ անհրաժեշտ է ներբեռնել EvocaTOUCH հավելվածը։

Եթե դեռ չունեք EvocaTOUCH հավելվածը, կարող եք ներբեռնել այն՝ AppStore-ում եւ GooglePlay-ում:

Action օնլայն վարկի պայմաններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ։
Դիտում՝ 2788

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW