Մանրամասներ՝ Արցախից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների եւ նպաստների մասին

06.11.2023 | 14:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախ #կենսաթոշակ #նպաստ
Անկախ Արցախում կենսաթոշակ կամ նպաստ ստացած լինելու հանգամանքից՝ բռնի տեղահանված անձինք Հայաստանում կենսաթոշակի կամ նպաստի իրավունք ձեռք կբերեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

«Մեր հայրենակիցների կենսաթոշակի կամ նպաստի իրավունքը ՀՀ-ում իրացնելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարել օրենսդրական փոփոխություններ, որոնցով կհստակեցվեն կենսաթոշակի կամ նպաստի իրավունքի իրացման (օրինակ՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, ստաժի հաշվարկման եւ այլն) ընթացակարգերը: Անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նաեւ համապատասխան տեղեկատական բազաները ձեւավորելը եւ վարելն ապահովող ծրագրային համակարգերում:

Առաջիկայում կստեղծվի հարթակ, որը ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց հնարավորություն կտա առցանց դիմել կենսաթոշակ (եթե ԼՂ-ում ստացել են կենսաթոշակ), երեխայի ծննդյան միանվագ նպաստ, մայրության նպաստ, խնամքի նպաստ նշանակելու համար։

Եթե անձը ԼՂ-ում չի ստացել կենսաթոշակ, ապա ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելու համար նա պետք է անձամբ դիմի Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին»,- ասված է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրությունում:

 Նշվում է, որ ԼՂ հայրենակիցներին կենսաթոշակ նշանակելու դեպքում նրանց կենսաթոշակի իրավունք տվող տարիքը մինչեւ հոկտեմբերի 28–ը լրացած լինելու դեպքում կենսաթոշակ կվճարվի հոկտեմբերի 28–ից սկսած:

«Կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար օրենսդրությամբ ամրագրված պարտադիր պայման է ՀՀ բնակության վայրի հասցեով հաշվառված լինելը: Սա նշանակում է, որ ԼՂ–ից բռնի տեղահանված անձինք մինչեւ կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար դիմելը պետք է հաշվառվեն այն վայրի հասցեով, որտեղ տվյալ պահին բնակվում են, հակառակ դեպքում նրանց դիմումները կմերժվեն»,- ասված հաղորդագրությունում:
Դիտում՝ 1749
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW