Fastex-ը շարժունակության վերականգնման Metagait սարքավորում է նվիրել Գյումրու վերականգնողական կենտրոնին

06.11.2023 | 14:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fastex #Metagait #Գյումրու վերականգնողական կենտրոն
Fastex-ը Գյումրու վերականգնողական կենտրոնին նվիրաբերել է «Մետա Գեյթ» աշխարհում առաջին հեռավար ռեաբիլիտացիայի սարքը՝ համալրված վիրտուալ իրականությամբ:

««Մետա Գեյթ» սարքն ամբողջությամբ մոդելավորվել եւ արտադրվել է Հայաստանում Քայլտեք ընկերության կողմից: Սարքը ստեղծվել է զինհաշմանդամություն ունեցող մեր մարտիկների եւ մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների համար»,- ասված է հաղորդագրությունում:

Fastex-ն առաջարկում է լավագույն տեխնոլոգիական լուծումները՝ ստեղծելով մրցունակ հարթակ բիզնեսի եւ կրիպտո համայնքի համար, որտեղ Web3 լուծումները առավել քան երբեւէ հասանելի կլինեն բոլորին:

Fastex-ը մի շարք նորարարական լուծումներին զուգահեռ առաջարկում է Fastexverse 3D վիրտուալ միջավայրը, որի հիմքում եւս ընկած է նորարարությունը։

Fastexverse-ը հնարավորություն է տալիս վիրտուալ տարբերակով այցելել թանգարաններ, կինոթատրոններ եւ այլ միջոցառումներ, ինչպես նաեւ  կազմակերպել հանդիպումներ անկախ գտնվելու վայրից` շրջանցելով բոլոր  հնարավոր ֆիզիկական սահմանափակումները։

Դիտում՝ 1209
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW