Գյուղատնտեսության ոլորտում սպասվում է փոխակերպիչ ապագա՝ շնորհիվ COAF SMART կենտրոնի Farmbot նախագծի, որը ֆինանսավորվել է Evocabank-ի կողմից։ Այս ֆինանսավորումն ուղղված է ոչ միայն տվյալ ոլորտի բարելավմանը, այլեւ տալիս է հնարավորություն երիտասարդներին կրթվել, օգտագործել գերժամանակակից տեխնոլոգիաներ գյուղատնտեսական գործունեության մեջ եւ ձեռք բերել մեծ փորձ։Evocabank-ից հայտնել են, որ Farmbot նախաձեռնությունն իրականացվում է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում (Դեբետ, Լոռի)։ Այն ընդհանուր հասանելիությամբ ավտոմատացված գյուղատնտեսական համակարգ է, որն օգտագործում է ռոբոտային տեխնոլոգիա՝ այգում կամ փոքր ֆերմերային տնտեսության մեջ բույսը տնկելու, ջրելու եւ բերքը պահպանելու համար:«Այն կարելի է կառավարել ծրագրաշարի միջոցով՝ մշակաբույսերի աճն օպտիմալացնելու եւ ձեռքի աշխատանքը նվազագույնի հասցնելու նպատակով: Արհեստական ինտելեկտով եւ բարդ սենսորներով հագեցած Farmbot-ն օպտիմալացնում է ռեսուրսների օգտագործումը եւ նվազագույնի հասցնում թափոնները՝ դարձնելով այն արդյունավետ եւ էկոլոգիական հետեւանքները հաշվի առնող գյուղատնտեսական մոդել: Farmbot-ի տեխնոլոգիական ինտեգրումը կարող է նոր շունչ հաղորդել գյուղատնտեսությանը եւ արթնացնել տեխնոլոգիական գիտելիքներ ունեցող երիտասարդների հետաքրքրասիրությունը:Գյուղատնտեսությունը դարձնելով ավելի գրավիչ եւ շահութաբեր՝ հնարավոր կլինի կասեցնել գյուղական վայրերից դեպի քաղաք միգրացիայի ալիքը: Սա էլ իր հերթին թույլ կտա նպաստել գյուղական համայնքների աճին եւ աջակցել տեղական ֆերմերային տնտեսությունների ընդլայնմանը։Ֆինանսավորելով Farmbot-ն՝ Evocabank-ը նպաստում է նախագծի նորարարական ազդեցությանը մեր ուսանողների ուսումնական փորձի եւ գյուղատնտեսության ապագայի վրա:Evocabank-ը տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերել տարբեր նախաձեռնություններին` նորագույն տեխնոլոգիաների զարգացման, կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում, ինչպես նաեւ հասարակության առավել խոցելի խմբերին: Սա մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարեւոր մասն է»,- ասված է բանկի հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1978