1 մլրդ 370 մլն դրամ կտրամադրվի Արցախից բռնի տեղահանվածների սոցիալական ծրագրերին

02.11.2023 | 16:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կառավարություն #Արցախից բռնի տեղահանված
Կառավարությունն այսօր ընդունել է որոշում, որով նախատեսվում է 1 միլիարդ 370 միլիոն դրամ հատկացնել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների սոցիալական ծրագրերն իրականացնելու համար:

Նշվում է, որ 950 մլն դրամ կհատկացվի Արցախից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր բնակվելու եւ կոմունալ ծախսերի, իսկ 420 մլն դրամ էլ՝ 100 000 դրամի չափով միանվագ դրամական սոցիալական աջակցություն տրամադրելու համար:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ հատկացվող գումարը հնարավորություն կտա շարունակել հոկտեմբեր ամսվա վճարումները եւ գումար տրամադրել 19 հազար անձի:

«Արդյունքում՝ 40 եւ 10 հազար դրամ աջակցությունը կտրամադրվի ավելի քան 92 հազար շահառուի, իսկ 100 հազար դրամ աջակցության ծրագրի հատկացումը թույլ կտա իրականացնել շուրջ 4200 անձի համար վճարումները:

Մենք նաեւ որոշել ենք վճարներ տրամադրել 2022 թ. դեկտեմբերից հետո, այսինքն՝ շրջափակումից հետո Հայաստան տեղափոխված այն մարդկանց, որոնց Լաչինի միջանցքի ապօրինի փակման ընթացքում են եկել Հայաստան»,– կառավարության նիստին ասել է նախարարը։

«Քաղաքացիություն եւ կարգավիճակ ստանալու բերումով արդեն պետք է մտածենք՝ կենսաթոշակառուների թոշակների վճարման ինչ համակարգ ենք ներդնում, ինչ սկզբունքներ պետք է գործեն»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենսաթոշակային իրավունքն օրենքի ուժով ծագել է փախստականների կարգավիճակին հավասարեցված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստանալու հետ։ «Ընթացակարգային խնդիրներ կան: Դիմում է՝ համապատասխան հաշվարկ պիտի լինի հիմքում, որ նշանակվի կենսաթոշակը, ինչպես ՀՀ օրենսդրությամբ է սահմանված։ Հիմա նախագիծ է մշակվում, որ առավել պարզեցված, այսինքն՝ մեր օրենսդրությունը պարզեցնելու կարգավորումներ ներառենք, որ այդ անցումը լինի շատ ավելի սահուն, քան յուրաքանչյուր հաշվարկման դեպքն է։ Առաջիկա շաբաթվա ընթացքում այդ փաթեթն էլ կվերջնականացնենք: Դա թույլ կտա, որ հոկտեմբերի 25-ից, երբ իրենց տրվել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, վերականգնենք օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունքը՝ զուգահեռ այն աջակցությանը, որ հիմա տալիս ենք»,-ասել է փոխվարչապետը:
Դիտում՝ 1763
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW