Երեւանում տեղի է ունեցել Fintech360 միջազգային համաժողովը, որում տարբեր երկրներից ժամանած փորձագետներ քննարկել են թվային փոխակերպման վերջին միտումներն ու լավագույն փորձը։Համաժողովն անցկացվել է Յունիբանկի, Kwikpay վճարային համակարգի եւ NABIX ընկերության աջակցությամբ՝ Holiday Inn Yerevan Republic Square հյուրանոցի դահլիճում։Fintech360-ում ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը, «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանը եւ Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը։Հաճախորդների վարքագծի եւ հավատարմության կառավարման թեման դարձել է ամենաարդիականն ու քննարկվածը համաժողովում։ Fintech360-ի մասնակիցների ուշադրության կենտրոնում էին նաեւ բանկային էկոհամակարգերի զարգացումն ու BNPL ծառայությունները: Մասնակիցները քննարկել են նաեւ, թե ինչպես են փոխվում բանկերը «բաց» ֆինանսների մոդելի վրա հիմնված նոր տեխնոլոգիաների կիրառմամբ եւ ինչպիսին է լինելու բանկերի եւ ֆինտեխի դերը ապագայում:Համաժողովի օրակարգում ներառված էին նաեւ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են մարդկային կապիտալի դերը պրոդուկտների ստեղծման գործում, հաճախորդի թվային պրոֆիլը եւ ինչպես կառուցել բանկային հաճախորդի օնբորդինգը, թվային պրոդուկտների UI/UX, ներդրումային տեխնոլոգիաների զարգացման ժամանակակից միտումները, վենչուրային կապիտալը եւ նոր սերնդի ստարտափները, ներդրումների համար մոբայլ հավելվածները եւ բրոքերային ծառայությունների զարգացումը։Kwikpay վճարային համակարգի նախագահ Շալվա Մելաձեն իր ելույթում ներկայացրել է վճարային համակարգերի ծառայությունների զարգացման հեռանկարները եւ Kwikpay մոբայլ հավելվածի հնարավորությունները՝ որպես ունիվերսալ եւ հարմար առցանց հարթակի։Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (FEAS) գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը վարել է «ESG-ն եւ անցումը կանաչ ֆինանսավորման, կլիմայի ֆինանսավորում» թեմայով պանելային քննարկումը, որին մասնակցել է նաեւ Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։ Նա ներկայացրել է Յունիբանկի փորձը ESG-ի վերափոխման ճանապարհին՝ ընդգծելով բոլոր երեք ուղղությունների՝ Еnvironmental, Social, Governance, համակարգված զարգացման կարեւորությունը:Fintech360-ին մասնակցել է բանկերի, վճարային համակարգերի, ֆինտեխ ընկերությունների, ստարտափների, մասնագիտացված ասոցիացիաների շուրջ 200 ներկայացուցիչ։ Հագեցած գործնական օրակարգը շարունակվել է մշակութային ծրագրով, որը ներառում էր էքսկուրսիաներ Հայաստանում եւ ազգային ուտեստների ու ըմպելիքների համտեսում։ Tweet Դիտում՝ 4490