«Ապավեն» ընկերությունը 40 մլն դրամ է հատկացրել ՀԿԽԸ-ին՝ արցախցիներին օգնելու համար

02.11.2023 | 10:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ապավեն #ՀԿԽՀ
«Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերությունը եւ Հայկական կարմիր խաչի ընկերությունը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ միավորելու իրենց ջանքերը, որ մարդասիրական աջակցություն տրամադրվի Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված անձանց։

Ըստ այդմ՝ «Ապավեն» ՍՊԸ-ն Հայկական կարմիր խաչի ընկերությանը կկատարի 40 000 000 դրամի չափով նվիրատվություն, իսկ ՀԿԽԸ-ն՝ կամավորական ռեսուրսի ներգրավմամբ կկազմակերպի մարդասիրական օգնության ձեռքբերումը, փաթեթավորումն ու բաշխումը շահառուներին։
 
Նշվում է, որ «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերությունը վեց ամսով ստանձնել է նաեւ Բյուրականի աստղադիտարանի հյուրատանն ապաստանած Արցախից բռնի տեղահանված 40 հայրենակցի կեցության եւ կենսական առաջին անհրաժեշտության ապրանքների ֆինանսավորումը:
Դիտում՝ 3529

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW