ՎԶԵԲ-ի հետ համագործակցությամբ Նուբարաշենի աղբավայրը կփակվի, կկառուցվի նորը
01.11.2023 | 15:08 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Քաղաքապետարանից հայտնել են, որ բանկի հետ համայնքը տարբեր նախագծեր է իրականացնում: Երեւանի կոշտ թափոնների կառավարման ծրագրով նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրին հարակից տարածքում կառուցել նոր աղբավայր, ինչպես նաեւ փակել Նուբարաշենի եւ Աջափնյակի գործող աղբավայրերը:
Քաղաքային լուսավորության ենթակառուցվածքը բարելավելու նպատակով էլ ՎԶԵԲ-ի ու Արեւելյան Եվրոպայի էներգախնայողության եւ շրջակա միջավայրի գործընկերության (E5P) աջակցությամբ իրագործում է Երեւանի քաղաքային լուսավորության ծրագիրը։
Գործակցության կարեւոր նախագծերից է նաեւ ավտոբուսների ձեռքբերման ծրագիրը. արդեն իսկ մատակարարվել է 87 «MAN» մակնիշի ավտոբուս:
Կողմերը բարձր են գնահատել բանկի եւ համայնքի միջեւ գործակցությունը՝ գոհունակությամբ նշելով հագեցած օրակարգը:
Տիգրան Ավինյանն ասել է, որ միջազգային կառույցների համայնքը պատրաստ է քննարկել նոր նախագծեր:
Գեորգի Ախալկացին իր հերթին ընդգծել է, որ Երեւան համայնքը կարեւոր ու վստահելի գործընկեր է բանկի համար, ինչը եւս երաշխավորում է նոր ծրագրերի իրականացումն ու փոխգործակցության ընդլայնումը:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: