Պրեմիում դասի քարտապանների համար IDBank-ն առաջինը Հայաստանում թողարկել է մետաղական ուղղահայաց քարտը՝ Visa Infinite Special Edition։«Եթե պրեմիում դասի քարատապան եք, Ձեզ համար ունենք նորություն, որը կզարմացնի իր հնարավորություններով եւ առավելություններով: Ի հավելումն Infinite դասի քարտի արտոնությունների՝ այն մի շարք անսահմանափակ հնարավորություններ է տալիս՝ անվճար Visa Lounge Key ծրագիր, անվճար միջազգային Fast track ծառայություն, այս երկու ծառայություններից կարող են օգտվել նաեւ քարտապանի հյուրերը՝ տարեկան 6 անգամ։ Անվճար ուղեբեռի փաթեթավորում Զվարթնոց օդանավակայանում՝ կրկին անսահմանափակ։ Բացի այդ քարտապանը կստանա նաեւ անվճար ռոումինգ՝ օրացույցային տարվա ընթացքում 4 անգամ՝ ընդհանուր 12 GB ծավալով, անվճար Meet and Greet ծառայություն՝ օրացույցային տարվա ընթացքում 2 անգամ եւ այլն»,- ասել է բանկի Պրեմիում ծառայությունների վարչության ղեկավար Լիդա Սաֆարյանը:Բանկի Էկոհամակարգի եւ գործընկերների հետ համագործակցության զարգացման գծով մենեջեր Գոհար Ղուկասյանի խոսքով՝ քարտը հետաքրքիր է իր դիզայնով, ուղղահայաց է, մետաղական, ընդ որում՝ այն ոչ միայն ճանապարհորդել սիրող հաճախորդների համար է, այն հարմար է օգտագործել նաեւ առօրյայում։«Visa Infinite Special Edition-ի քարտապաններն իրենց առօրյա գնումների, ճանապարհորդական ծախսերի դիմաց կստանան 0.5% քեշբեք։ Մեր պրեմիում քարտապանների համար կրկին առաջինը Հայաստանում գործարկել ենք IDBank concierge ծառայությունը։ Կոնսիերժը գործում է Telegram հարթակում՝ տրամադրելով 24/7 խորհրդատվություն եւ պատասխանելով հաճախորդի բոլոր հարցերին ակնթարթորեն։ IDBank concierge ծառայության միջոցով բանկի քարտապանները կարող են նաեւ դիմել Fast track, ինտերնետ ռոումինգ եւ այլ ծառայությունների համար, ստանալ մանրամասն տեղեկատվություն IDBank-ի տարբեր պրոդուկտների մասին», - ասել է Գոհար Ղուկասյանը:«Միացե՛ք Telegram հարթակի IDBank Concierge-ին հոկտեմբերի 27-ից դեկտեմբերի 15-ը ներառյալ եւ մասնակցեք խաղարկությանը եւ հնարավորություն ստացեք շահել 30 հատ €100 (համարժեք այլ արժույթ) արժողությամբ ճամփորդական վաուչերներից մեկը։Հետագայում դրանք կարող եք օգտագործել ավիատոմսերի, գնացքի տոմսերի, հյուրանոցների վճարումների համար։ Վճարումը հարկավոր է կատարել 2023 թվականի հոկտեմբերի 27-ից մինչեւ 2024 թվականի փետրվարի 29-ը պրեմիում դասի քարտով, որից հետո կստանաք €100 (համարժեք այլ արժույթ) քեշբեք։ Visa Infinite Special Edition քարտը կարող եք պատվիրել 3 արժույթներից մեկով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո։ Քարտը կարելի է պատվիրել ինչպես առցանց, այնպես էլ բանկի Պրեմիում բանկային ծառայությունների սրահում՝ Հյուսիսային պողոտա 6 հասցեով, կամ բանկի ցանկացած այլ մասնաճյուղում։ Ցանկության դեպքում կարելի է գործող պրեմիում դասի քարտը փոխարինել Visa Infinite Special Edition քարտով՝ վճարելով գործող պրեմիում դասի քարտի վերջին տարվա համար վճարված տարեկան սպասարկման վճարի եւ Visa Infinite Special Edition քարտի առաջին տարվա սպասարկման վճարի տարբերության չափով»,- ասված է բանկի հաղորդագրությունում:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 9666