HSBC Հայաստանը արժանացել է Euromoney ամսագրի Գերազանցության երկու մրցանակի

31.10.2023 | 15:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» # Euromoney
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն արժանացել է հեղինակավոր Euromoney ամսագրի 2023թ.-ի Գերազանցության երկու մրցանակի։

Բանկը հաղթող է ճանաչվել Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ոլորտում իրականացրած աշխատանքների, ինչպես նաեւ Հայաստանի բանկային ոլորտում բազմազանության եւ ներառականության խթանմանն ուղղված ջանքերի համար։

«Euromoney» առաջատար պարբերականը կազմակերպում է ամենամյա մրցանակաբաշխություն՝ պարգեւատրելով գերազանցության մրցանակներով ամենահեղինակավոր բանկերին եւ բանկիրներին։

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն, ինչպես նաեւ բազմազանության եւ ներառականության ապահովումն այն առանցքային սկզբունքներից են, որոնցով առաջնորդվում է HSBC Հայաստանը հաճախորդներին սպասարկելիս, համայնքներին աջակցելիս եւ միմյանց հետ հաղորդակցվելիս։

«Հայաստանում հիմնադրման առաջին իսկ օրերից մենք պարտավորություն ենք ստանձնել ներդրում ունենալու մեր հաճախորդների, գործընկերների եւ համայնքի բարեկեցության ապահովման գործում: Այս համատեքստում, որպես գործատու մենք ձգտում ենք յուրաքանչյուր աշխատակցի համար ստեղծել նպաստավոր միջավայր գնահատված եւ հարգված զգալու համար՝ խթանելով բազմազանությունն եւ ներառականությունն աշխատավայրում։ Իբրեւ կորպորատիվ սոցիալական պատասխանատու կազմակերպություն, մենք ձգտում ենք նաեւ ԿՍՊ ծրագրերի միջոցով նշանակալից եւ տեւական ներդրում ունենալ համայնքների կյանքում», - ասել է HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը։

«Մեզ համար պատիվ է նման հեղինակավոր ամսագրի կողմից արժանանալ մրցանակների, հատկապես ԿՍՊ եւ բազմազանության եւ ներառականության ոլորտներում, քանի որ դրանք այն սկզբունքներն են, որոնք, որպես պատասխանատու ֆինանսական հաստատություն, մենք համարում ենք մեր ինքնության անբաժանելի մաս։ Ներկա մարտահրավերներով լի ժամանակաշրջանում այս մրցանակներն էլ ավելի արժեքավոր են մեզ համար, քանի որ քաջալերում են գործել ավելի ակտիվ, սահմանել ավելի բարձր նշաձողեր եւ նպաստել մեր երկրի կայուն զարգացմանը», - հավելել է նա:
Դիտում՝ 5626
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai