«Պոբեդա» ավիաընկերությունը Սոչի-Գյումրի-Սոչի երթուղով չվերթեր կիրականացնի

30.10.2023 | 10:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Պոբեդա» #Սոչի #Գյումրի
«Պոբեդա» ավիաընկերությունը հոկտեմբերի 29-ից մեկնարկել է Սոչի-Գյումրի-Սոչի երթուղով չվերթերը:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ից հայտնել են, որ թռիչքները կիրականացվեն շաբաթական չորս անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ եւ կիրակի օրերին Սոչիի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման եւ այլ մանրամասների համար այցելել ավիաընկերության կայք՝ pobeda.aero կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Դիտում՝ 9723

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW