ՊԵԿ-բիզնես գործընկերային հանդիպմանը քննարկվել է ԼՏՕ ինստիտուտի զարգացման հեռանկարը

27.10.2023 | 11:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ԼՏՕ
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների հետ հանդիպմանը քննարկել է լիազորված տնտեսական օպերատորի (ԼՏՕ) ինստիտուտի կիրառման ու զարգացման հեռանկարները, բիզնեսին հետաքրքրող խնդիրներն ու դրանց կարգավորման ուղիները:

ՊԵԿ նախագահը տնտեսվարողների ուշադրությունը հրավիրել է կիրառվող լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի առանձնահատկություններին ու դրանցից օգտվելու պարագայում՝ ընձեռված հնարավորություններին.

«ԼՏՕ կարգավիճակ ունեցող տնտեսվարողների համար դա նախեւառաջ ժամանակի եւ ծախսերի խնայողություն է մաքսային գործառնությունների իրականացման գործընթացում: Բարեփոխումների արդյունքում ցածր ռիսկայնություն ունեցող կազմակերպությունների համար կկիրառվեն մաքսային գործառնությունների պարզեցված ընթացակարգեր, որոնց միջոցով մաքսային մարմնի հետ շփումները կհասցվեն նվազագույնի, տնտեսվարողները կսպասարկվեն արտահերթ եւ կընձեռվի սահմանային անցման կետերից ապրանքների բացթողնման, այնուհետեւ հայտարարագրերի ձեւակերպման հնարավորություն»։

Լիազորված տնտեսական օպերատորի առաջին եւ երկրորդ տիպի վկայականներ միաժամանակ ունեցող տնտեսվարողների համար, մաքսային գործառնությունների մի շարք պարզեցումներին զուգահեռ, ՊԵԿ-ը նախատեսում է որոշակի այլ հնարավորություն եւս սահմանել, մասնավորապես, մաքսային հսկողության գոտիներում տրամադրել մշտական տեղակայման վայր, ՊԵԿ ուսումնական կենտրոնի տրամադրած հավաստագրի առկայության դեպքում մաքսային ներկայացուցչի ծառայության մատուցում եւ այլն:

Առաջին եւ երկրորդ կամ երրորդ տիպի հավաստագրերի առկայության դեպքում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները կստանան մաքսային գործառնություններին առնչվող համալիր ծառայությունների մատուցման հնարավորություն՝ մաքսային հսկողության գոտիներում:

Հանդիպման մանրամասները՝ ՊԵԿ տեսանյութում:

Դիտում՝ 1734
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW