Հոկտեմբերի 26-ին Ամերիաբանկն ուղիղ եթերի ընթացքում ամփոփել է միանգամից երկու` «Ի՞նչ ես անում» եւ «Անկանխիկը թույն ա» խաղարկությունները: Բանկից հայտնել են, որ երկու արշավի շրջանակում Ամերիաբանկն իր հաճախորդների միջեւ խաղարկել է ընդհանուր 91 նվեր քարտ` մինչեւ 1.500.000 դրամ արժողությամբ: «Ի՞նչ ես անում» արշավը բանկի MyAmeria հավելվածի օգտատերերի համար էր, որին մասնակցելու համար անհրաժեշտ էր ամեն ամիս MyAmeria-ով կատարել 5000 դրամ եւ ավելի գումարի վճարումներ, փոխանցումներ ու վարկի մարումներ եւ կուտակել պրոմո կոդեր: Խաղարկվում էր մինչեւ 1.500.000 դրամի 57 հատ նվեր քարտ: «Նախորդ տարի մենք գործարկեցինք Ամերիաբանկի նոր բջջային հավելվածը` MyAmeria-ն, որը շարունակ կատարելագործել ենք` նոր ու եզակի գործիքակազմ ներդնելով, օրինակ, Հայաստանում առաջին Visa Subscription հնարավորությունը, որի շնորհիվ օգտատերերը կարող են տեսնել այն արտասահմանյան հարթակները, որտեղ վերջին 13 ամսում որպես վճարման միջոց կցել են իրենց Visa քարտը, եւ ապաբաժանորդագրվել: Արդյունքում այն հայկական ամենաշատ ներբեռնվող հավելվածների թվում է: Առաջիկայում եւս Ամերիաբանկի հաճախորդների համար նորություններ ենք ունենալու` «գնիր հիմա, վճարիր հետո» ծառայություն, առեւտրային կետերում QR վճարումներ, ընթացիկ, խնայողական եւ քարտային հաշիվներից հավելվածի միջոցով գումարի կանխիկացում, MyAmeria հավելվածում այլ բանկի քարտը կցելու, այլ անձի վարկը մարելու հնարավորություն եւ շատ ավելին»,- ասել է Ամերիաբանկի Թվային բանկինգի ծառայության ղեկավար Աննա Վարդանյանը: Երկրորդ` «Անկանխիկը թույն ա» արշավի շրջանակում խաղարկությունն Ամերիաբանկն իրականացնում էր իր բոլոր Visa քարտապանների համար, եւ մասնակցելու hամար անհրաժեշտ էր ամռան ընթացքում կատարել 3000 ՀՀ դրամ եւ ավելի գումարի 10 անկանխիկ գործարք: Այդ դեպքում հաճախորդները ստանում էին մինչեւ 1 միլիոն դրամի 34 նվեր քարտերի խաղարկությանը մասնակցելու հնարավորություն: Երկու խաղարկություններին միասին մասնակցել է բանկի ավելի քան 100.000 հաճախորդ:Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 2947