Ցե-Կվադրատ Ամպեգան ներդրումներ կանի սոցիալական ազդեցություն ունեցող ընկերություններում

26.10.2023 | 16:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ցե-Կվադրատ Ամպեգա #ներդրումներ
Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերությունը գործարկել է իր տեսակի մեջ առաջին «Սոցիալական ներդրումային ֆոնդը»՝ նպատակ ունենալով խթանել Հայաստանում սոցիալ-տնտեսական աճը եւ նպաստել սոցիալական ազդեցություն ունեցող ներդրումային էկոհամակարգի զարգացմանը:

Սոցիալական Ֆոնդը նպատակ ունի ներդրումներ կատարել սոցիալական ձեռնարկությունններում, որոնք կարող են էական դեր ունենալ Հայաստանում սոցիալական-տնտեսական եւ բնապահպանական խնդիրների լուծման հարցում։

«Վստահ ենք, որ նման ֆոնդի ստեղծումը կդառնա հաջողակ փորձ հայկական շուկայում, որը կոգեշնչի այլ խոշոր ընկերությունների հետեւել մեր փորձին՝ ընդլայնելով հնարավորությունները շուկայում եւ մեծացնելով սոցիալական ազդեցությունը», - ասել է Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արման Վարդանյանը։

Ֆոնդի կողմից ներդրումներ կկատարվեն ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների (SDGs) իրագործման ոլորտներում, մասնավորապես՝

-    Հասանելի կրթություն
-    Շրջակա միջավայրի պաշտպանություն
-    Մարզերի զարգացում եւ մաքուր ջրի հասանելիություն
-    Հասանելի առողջապահություն
-    Վերականգնվող էներգիա
-    Կայուն տնտեսություն եւ պատասխանատու սպառում

Ֆոնդը դիտարկելու է Հայաստանում գործող կամ Հայաստանում տնտեսական շահ հետապնդող այն ձեռնարկությունների ֆինանսավորումը, որոնք ֆինանսապես կայուն են կամ ունեն խոստումնալից բիզնես մոդել եւ միաժամանակ ցուցադրում են սոցիալական ազդեցության ներուժ:

Ընկերություններին հասանելի է երկու տիպի ֆինանսավորման հնարավորություն՝

Ուղղակի ներդրումը կապիտալում, որը հիմնականում նախատեսված է նշված ոլորտներում գործող կամ հիմնավորված սոցիալական ազդեցություն ունեցող սկսնակ ընկերությունների (start-up)-ների համար, որոնք գտնվում են զարգացման սաղմնային փուլում։ Տվյալ գործիքը տալիս է ոչ միայն ֆինանսական միջոցներին հասանելիություն, այլեւ՝ ներդրողների շարքում միջազգային կապիտալով վստահելի ինստիտուցիոնալ ներդրողի առկայություն, որը կբարձրացնի ընկերության գրավչությունը այլ ներդրողների համար եւս՝ ստեղծելով հնարավորություն հավելյալ ռեսուրսների ներգրավման համար։

Փոխառությունների տեսքով, որը հիմնականում նախատեսված է առնվազն մեկ տարի գործող փոքր սոցիալական ձեռնարկությունների համար։ Փոխառությունները կտրամադրվեն անտոկոս կամ շուկայականից զգալի ցածր տարեկան տոկոսադրույքով։ Այս գործիքի նպատակն է փոքր սոցիալական ձեռնարկությունների աճի խթանումը եւ կապիտալի շուկաներին, մասնավորապես՝ բանկային վարկերի եւ կապիտալում ուղղակի ներդրումների համար ընկերությունների նախապատրաստումը։

Ֆոնդի ներդրումային որոշումների կայացման գործընթացում առաջնայնությունը կտրվի այն ընկերություններին, որոնց սոցիալական ազդեցությունը կգնահատվի առավել բարձր։

Դիմումների հավաքագրումը կմեկնարկի նոյեմբերի 1-ից։ Դիմում ներկայացնելու նպատակով անհրաժեշտ է ուղարկել հետաքրքրությունը հավաստող նամակ socialfund@c-quadrat-ampega.am էլ հասցեով։
Դիտում՝ 2093
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW