Ճգնաժամի հետեւանքով հնդկական ընկերությունը հրաժարվել է Հայաստանում երկու հանք գնել

19.12.2008 | 11:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հնդկական NMDC Spice International ընկերությունը հրաժարվել է Հայաստանում երկու երկաթահանք գնել` համաշխարհային գների անկման պատճառով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով Metallbulletin-ը, այդ մասին հայտարարել է ընկերության ղեկավար Ռանա Սոմը:

NMDC Spice-ը հնդկական պետական ընկերության` NMDC երկաթահանք արտադրողի եւ Spice Energy Group ընկերության համատեղ ձեռնարկությունն է:

Նախնական գնահատականների համաձայն` Հայաստանում երկու հանքավայրերը պարունակում են 370 մլն տոննա երկաթահանք: Անհրաժեշտ ներդրումների ընդհանուր ծավալը հաշվարկվել էր $500 մլն մակարդակում:

Դիտում՝ 11549

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW