Փաշինյանը կմասնակցի «Մետաքսի ճանապարհ» համաժողովին

26.10.2023 | 09:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #«Մետաքսի ճանապարհ» համաժողով
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկօրյա  աշխատանքային այցով մեկնել է Վրաստան:

Թբիլիսիում նա կմասնակցի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին:

Այցի շրջանակում նախատեսված է նաև Հայաստանի եւ Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի եւ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը:

Հոկտեմբերի 26-ից 27-ը կայանալիք «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովը կունենա 2 հազար մասնակից 60 երկրներից:

Սպասվում է, որ համաժողովին ներկա կլինի նաեւ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը:

Համաժողովի խոսնակների ամբողջական ցանկը հասանելի է այս հղումով:
Դիտում՝ 1590

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW